Sunday, September 11, 2016

Թիթեռը տիեզերրքում



Ամսի 9, ուրբաթ առավոտ: Ես արթնանում եմ, չհիշելով ոչ մի փաստ այն մասին, որ ես պետք է Սևան գնամ: Վեր եմ կենում, լվացվում և դուրս գալով միջանցք տեսնում եմ մեծ պայուսակ: Այդ ժամանկ միայն հիշողությունս միանում է ինձ: Ես որոշում եմ նախաճաշել, և դուրս գալ տանից: Նախաճաշում եմ, նայում իրերս ` հաշվում-մտածում , արդյո՞ք ամենը տեղում է: Իսկ գուցե ո՞չ: Այո՜-այո՜ տեղում է:

Ես դուրս եմ գալիս, գնում դպրոց: Ամեն ինչ սովորական էր. այնքա՜ն: Ընդհանուր պարապմունք, լիքը երգող մարդիկ, ես, ընկերներս: Բայց, եկավ ժամանակը գնալու:
Հասանք. Ժամանակը, թռչում էր ինչպես թիթեռը` դեպի տիեզերք: Օրակագը շատ խիտ էր, այնպես ինչպես նախագծում:
Երեք օր ու այնքան հետաքրքիր, բարի, հաճելի, զվարճալի:
Ես ինձ թիթեռ էի զգում. թիթեռ` տիեզերքում:









No comments:

Post a Comment