«99% Սպիտակ և 1% Սև»
Նոտաների անհետացում ․․․
Այնտեղ կանգնած էր մի երիտասարդ իբր «Ոստիկան» նա քաշքշում էր մի երիտասարդի թևից, իսկ երիտասարդը հազիվ էր զսպում իր արցունքները: Արցունքներ, որ երևի թե միայն ինձ էին հասանալի և միայն ես էի տեսնում։ Հավատացեք ինձ,՝ դրանք հեղեղի նման կթափվեին։ Բազմությունը հավաքվել էր նրանց շուրջը, իսկ ես հեռվում կանգնած համարյա թե ոչինչ չէի տեսնում: Երևում էին դրվագներ՝ թե ինչպես է ոստիկան կոչվածը քաշում տղայի ձեռքերից և գոռում.
- Դասական երաժշտություն ես տարածում, այո՞-, փոքր ինչ ցածր տոնով ասաց նա, իսկ հետո ավելի բարձր․․․չէ՜, գոռալով շարունակեց-, Այն էլ քո հեղինակած: -,լսվեց կոպիտ քմծիծաղ-, Գնա ու կորիր մեր քաղաքից: Քեզ նմանները մեզ պետք չեն: Այլևս ոտք չդնես մեր քաղաք այլանդակ լակոտ: Հեռացիր ու խաղաղ կյանքով ապրիր այնտեղ, որտեղ քեզ կնդունեն։
Նա ապտակեց տղային: Այնքան ցավոտ կլիներ դա նրա համար... ես չեմ էլ ուզում պատկերացնել: Բայց երևում էր, որ տղան կրթված է և դաստիարակությունը թույլ չի տալիս ի պատասխան հարվածել այդ հիմար ոստիկանին:
Այնքան էի ուզում, մի հստակ, ուժեղ հարված հասցնել այդ ոստիկանին և ոչ թե ապտակ այլ բառային ցավեր։
Տղայի արցունքները աչքերից գլորվեցին, նա սրբեց և դողացող ձայնով, բայց հստակ ասաց.
-Եթե ուզում եք, ես կհեռանամ: Միայն թե մի բան եմ խնդրում, թողեք, որ ես մի համերգ կազմակերպեմ, այն մարդկանց համար, ովքեր սիրում են ինձ և գնահատում իմ արժեքը: Տվեք ինձ մի դահլիճ և ես մինչև ժամը երեկոյան 8.00 համերգ կկազմակերպեմ: Լիովին անվճար: Ի դեպ ես բոլորին հրավիրում եմ-, ասաց նա հազիվ ժպտալով, հետո թեքվեց դեպի ոստիկանը և ասաց -, ձեզ ևս: Ուզում եմ, որ լսեք ինձ։
Ոստիկանը հանգիստ տոնով գլխի դրական նշան արեց թղթի վրա հասցե գրեց տվեց երիտասարդին և հեռացավ: Դեպքը այնքան արագ զարգացավ, նա ոչինչ չասաց և հեռացավ, ինչպե՞ս: Մի թե՞ ոստիկանները միայն մարդկանց գտնում, թերարգնահատում և վտարում են երկրից:
Ոստիկանի խոսքերը մինչև սրտիս խորքը այրում էին ինձ: Ի՞նչ վատ բան է արել դասական երաժշտությունը մարդկանց, այն էլ հեղինակային: Ես էլ ժամանակին ստեղծագործում էի... մի թե ես կարող էի նրան փոխարինել, կանգնած լինել նրա փոխարեն:
Ամբոխը ցրվում էր, ես փորձեցի այնտեղ փնտրել տղային, բայց նա չկար...: Ասես ակնթարթային վարկյաններում անհետացած լիներ: Ժամանակը այնքան արագ զարգացավ, որ տղան հեռացավ ու ես չնկատեցի։ Չնկատեցի, որովհետև ականջներս լարված լսում էին ամբոխի ձայները, թե ինչպես էին քչփչում տղաի ու ոստիկանի «կռվի» մասին։ Դա ճիշտն ասած հունից հանում էր։ Ինչպե՞ս կարելի մարդկանց հետ այդպես վարվել։ Սկզբում ապշում, կանգնում ու նայում են դեմքիդ, իբր հասկանում ու սիրում են քեզ, իսկ հետո հետևիցդ մի լա՜վ քարոզազրույց են անում։
Ես սկսեցի քայլել փողոցներով, երբ հանկարծ հեռախոսիս զանգ եկավ.
-Ալո՞
-Ողջուն Մարիա Սիա Էմմեթ, այսօր դուք հատուկ հրավիրված եք «1998 սև աստղեր» ակումբ, անվճար համերգի:
-Շնորհակալ եմ: Իհարկե ներեցեք, բայց ի՞նչ է կատարվում: Ի՞նչ համերգ է:
-Էդդի Լայթս-ի վերջին համերգն է:
-Օ՛հ, փաստորեն նրա անունը Էդդի է: Իսկ ի՞նչու վերջին:
-Նրան որոշել են աքսորել:
-Ի՞նչ պատճառով:
-Ներեցեք, բայց ես տեղեկացված չեմ:
-Լավ, ցտեսություն:
Ես անջատեցի հեռախոսը: Այնտեղ, որտեղ կանգնած շատ երկար չմնացի, և քայլեցի առաջ, փորձելով փոքր ինչ ցրվել եղելությունից: Նայեցի հեռախոսիս ժամը 12:46 է: շատ ժամանակ կա, մինչ համերգը, որին ես շատ էի ուզում ներկա լինել:
Որոշեցի գնալ սննդի կետ, որը կոչվում է "346 նոտա․"։ Անունը արդեն հուշում է այն մասին, որ այնտեղ միշտ հաճելի երաժշտություն է լինում։ Դե՜ համարյա թե միշը։ Այնտեղ աշխատում է իմ համակուրսեցին, դա իր սեփական կրպակն է: Այնտեղից կարող ես և գնել ուտեստ, և նստել և ուղակի ընթրել: Վաղուց այնտեղ չէի եղել: Փոքր ինչ քայլելուց հետո ես վերջապես նկատեցի սննդի կետի տանիքը։ Մոտենալով դռանը, բնականաբար մտա ներս: Ֆրեդդիի հայացքը ուղղվեց դեպի ինձ և նա որախ տոնով բղավեց.
-Օ՛հ Մարիա:
Ես ձեռքով արեցի, և որպեսզի շատ ուշադրություն չգրավենք, մոտեցա նրան:
-Մարի, ի՞նչպես ես: Շատ ավելի ես գեղեցկացել:
-Ֆրեդ, շնորհակալ եմ:
-Կթողնես գրկեմ քեզ՞:
Ես չպատասխանեցի, միայն մոտեցա և գրկեցի նրան: Նա միշտ այնքան հաճելի է գրկում։ Նա գրկախառնության վարպետ է: Այսպես էինք ես և մի երկու աղջիկ դիմում նրան։ Քիչ անց նա ինձ բաց թողեց:
-Ամեն ինչ կարգին է քո կյանքում՞:
-Այո-, ասացի ես և ժպտացի:
-Հիշում ես, ի՞նչքան էի սիրում կռվել քեզ հետ։
-Իհարկե, ի՞նչպես մոռանամ: Դու ինձ հիստերիկության էիր հասցնում:
-Լավ չափազանցնում ես -, ծիծաղեց նա -, Ի՞նչ կցանկանաս, որ քեզ հյուրասիրեմ:
-Համով մի բան, որովհետև շատ քաղցած եմ:
-Լավ: Իմ նոր բաղադրատոմսն է, առաջինը դու կփորձես:
-Իհարկե՛, խնդիր չկա: Եթե այդքան համոզիչ ես ասում:
Նա վառարանից հանեց ախորժելի փոքրիկ թխվացքաբլիթներ:
-Թարմ շոկոլադով է:
-Ինչպես միշտ ախորժելի է։
Նա ծիծաղեց և ասաց․
-Իսկ․․ քո սիրելի տաք շոկոլադը։
-Իհարկե՛։ Իսկն է, այօրվա համար։
Ես ընդհանրապես չեմ սիրում տաք շոկոլադը, բայց Ֆրեդը այն անմահական է պատրաստում:
Ես վերցրի և սկսեցի ուտել: Կողքից ես երևի գիշատիչի տեսք ունեի: Բայց դա այնքան համեղ էր:
Ձեռքերիս մեջ էր թափանցիկ բաժակով՝ լի տաք շոկոլադը։ Ես կում արեցի և՜։ Բառեր անգամ չկան։ Զգացվում է, նուրբ մեղրի համ շոկոլադի սերուցքով։ Դա ինձ համար ամենահեշտ թեթևանալու ձևն է։
Ես միանգամից քաշեցի այն մինչև գլուխս։
-Ֆրեդ. ԱՆՄԱՀԱԿԱՆ Է:
-Շնորհակալ եմ: Դե, կխնդրեի ինձ համար նվագես:
-Ի՞նչ:
-Ասում եմ նվագիր, մեզ համար: Ես ու այստեղ հավաքվածները ուզում ենք լսել:
Սկզբից ինձ համար տարօրինակ թվաց առաջարկը, բայց ես որոշեցի ընդունել։ Մարդիկ, եթե դուք հիշեք ինձ կամ գոնե ուշադիր լսեք ինձ․․ դա կնշանակի, որ ես վերածնվում եմ։ Շնորհակալ կլինեմ ձեզ, մարդի՜կ։
-Լավ...:
Ես մոտեցա դաշնամուրին, ցանկացա հարմարվել, Բայց Ֆրեդը մոտեցավ և բարձրախոսով ասաց.
-Շատերի կողմից սիրված Մարիա Սիա Էմմեթ, նվագիր մեզ համար:
Նա հեռացավ: Չար կատակ է ինչ է՞: Ես հիշեցի, որ շատերի կողմից սիրված էր իմ ստեղծագործություններից մեկը ՝ «Եթե ցանկություն կա»: Ես սկսեցի նվագել: Իսկ երբ ես նվագում եմ՝ պրծում չկա:
Նոտաներս հնչում են, բարձրանում օդ և ասես ցնդվում: Ո՞ւր են կորում իմ նոտաները:
Ես չգիտեմ դա, բայց մի բան շատ լավ գիտեմ, դրանք կորում են ինչպես այն ոստիկանի խոսքերը: Դրանք հպվում են սրտի խորքում, բայց վերանում են օդում և մարդկանց համար: Ես էլ մի օր կմոռանամ դրա մասին, իսկ այն տղան կհիշի: Այդ պահին իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ նրան օգնելու: Ես մոտ տասը րոպե նվագելուց հետո ավարտեցի: Շունչս չէր հերիքում:
Ես վեր կացա, կանգնեցի ցանկացա խոնարվել, բայց նրանց հայացքը խանգարեց ինձ: Նանք ապշած ինձ էին նայում, ծափահարում․․․։ Բայց ծափերը դադարեցին․․ ինչպես առաջ։ Նրանց հայացքը թեվեց դեպի դուռը։ Ես ևս պտտեցի գլուխս․․։
Ես տեսա թե ինչպես է նա ներս մտնում և ամբողջ ուժով ծափահարում, որից հետո սկսում են ծափահարել բոլորը՝ կրկին: Իմ աչքերը արցուքնոտվում են, իսկ նա մոտենում է ինձ: Ես մարում եմ արցունքներս և լսում նրա ձայնը․
-Երբ նվագում ես, մոռացիր նրանց մասին, ովքեր լսում են քեզ-, ասաց նա-, մի մտածիր ծափահարությունների մասին, կողքիդ նստած մարդկանց․․ ուղակի հաճույք ստացիր՜:
Նա փոքր ինչ մոտեցավ և գրկեց ինձ։ Ես այնքան շնորհակալ էի նրան, որ այսօր առավոտից երեկո, ինձ իրականությունն է սովորեցնում։
-Շնորհակալ եմ, Էդդի։
Նա պտտվեց և հեռացավ։ Այսքան արագ։ Թվում է թե նա խաղում է ժամանակի հետ։ Խամաճիկ է դարձել ժամանակը։ Բայց ինչքա՜ն հանգիստ էր նա դա անում։ Չեք հավատա, եթե չտեսնեք։ Պատկերացրե՜ք։
Ծափերը չէին դադարում, աչքերս պսպղում էին։ Ես զգում էի մի բան, որ զգացել եմ միայն տարիներ առաջ։ Դա այնքան հաճելի էր, այքան ուրի՜շ։ Ես իջա և գնացի Ֆրեդիի մոտ։ Իսկ մարդիկ ․․․ Մարդի՜կ, ինչքան տարօրինակ ու հետաքրքիր կարող ենք լինել մենք․․․։
No comments:
Post a Comment