Sunday, October 2, 2016

Հատված 1



























99%սպիտակ և 1% սև. 
Մաս 1. Լուսաբացը

Պատուհանից լսվում է անձրևի փոքրիկ կաթիլների նուրբ ձայնը, որ փորձում է ինձ դուրս բերել քնաթաթախ վիճակից: Բայց ես ցանկություն չունեմ բաց անելու աչքերս:
Ես պառկած եմ իմ անկողնում, աչքերս փակ են, սակայն մարմինս արթուն է: Փոքր-ինչ պառկելով` ես վերջապես բաց եմ անում աչքերս: Հայացքս գրավում է պատուհանը:
Զարմանալի է, անձրև չկար. միայն ամեպերն են մուգ մոխրագույն և խիտ:
Երևում է` այսօր անձրև է գալու: Ես վեր եմ կենում, նստում անկողնուս մեջ` հենվելով բարձիս, և սկսում եմ զննել շուրջ բոլորս: Անկողնուս կողքին դրված է փոքրիկ սեղան: Վրան դրված է մի գիրք՝ «Կյանքի իմաստը», Անտուան դե-սենտ Էքզյուպերի։ Գրքի վրա իմ վզնոցն է, կողքին` նրբաբույր օծանելիքս։ Անկողնուս դիմաց պատին է հենված դաշնամուրը։ Գեղեցիկ, սև դաշնամուրս։ Դաշնամուրի գլխին խրձով դրված են նոտաներս։ Դաշնամուրի հենց կողքին իմ զգեստապահարանն է։ Զարմանալի է, բայց սենյակս ամբողջովին հավաքված է՝ ոչինչ թափված չէ։ 
Ես վեր կեցա անկողնուց, մոտեցա զգեստապահարանիս և փոխեցի հագուստս։ Հագել էի դեղին սվիտեր, ջինսե տաբատ։ Իմ կարծիքով, հագուստը այդքան էական դեր չունի մարդու կյանքում։ Իջա խոհանոց, ցանկացա նախաճաշել, բայց տանը ուտելու ոչինչ չկար։ Պարզ է, պետք է գնալ խանութ։ Քանի, որ ես տանից դուրս գալ ուզում էի այլ նպատակով, ցանկություն չառաջացավ դուրս գալ գնումների։Դուք հավանաբար չգիտեք անգամ` ով եմ ես։
Մարիա Սիա էմմեթ։ Երիտասարդների հասարակությունից ես տարբերվում եմ միայն նրանով, որ հիասքանչ դաշնամուր եմ նվագում։ Տարիներ առաջ բոլորն ինձ ճանաչում էին, իսկ հիմա... Հասարակությունը մոռացավ, իսկ ես դեռ շարունակում եմ ապրել։ Մասնագիտություն չունեմ, ես այնպիսի աղջիկ եմ, ով  իրեն հարմար ոչինչ չի գտնում, բայց փնտրում է։ 
Ես վերցրի հեռախոսս, ականջակալներս և հագնելով կոշիկներս` դուրս եկա տանից։ Սկսեցի քայլել անձայն փողոցներով... մարդիկ քայլում էին, իսկ ես լսում էի նրանց ոտնաձայները, որոնք միաձուլվում էին իմ երաժշտությանը։ Իմ ականջներում լսվում էր Շոպենի 9-րդ նոկտյուրնը։ Ես լսում էի ու ուղղակի հաճույք ստանում, բայց…. Ի՞նչը գրավեց իմ հայացքը և լռեցրեց ինձ...

No comments:

Post a Comment