Thursday, September 22, 2016

Լսվում են մարդկանց ոտնաձայններ..

Պատկերացումներ... մի քաղաք, լիքը մարդիկ:
 Մեքնենաները երթևեկում են փողոցում, լսվում են մարդկանց ոտնաձայնները և լղոզվում են մեքենաների ձայներին: Մի մե՜ծ երաժշտություն ու ես նստած այգում` մի աթոռի վրա: Հիշում եմ, որ քսան տարի առաջ ես երազում էի.. երազում այս Հայաստանի մասին, այն Հայաստանի, որտեղ ես հիմա ապրում եմ:

/Քսան տարի առաջ/



Ես նստած եմ այգում, մարդիկ այնքան քիչ են: Այնպես եմ ուզում, որ մարդիկ չհեռանան այստեղից, մնան այստեղ` իմ կողքին թեև, ես նրանց չեմ ճանաչում, բայց նրանք հայ են, իմ մի մասինկը: Ես ապրում եմ այնպիսի Հայաստանում, որտեղ մարդիկ քիչ են, իսկ աղբը ասես ծով լինի: Մարդի´կ, աղբամանները այնքան շատ են իսկ դո՞ւք, ինչո՞ւ համար գցել աղբը այնտեղ, որտեղ կա աղբաման: Մի արե՜ք, ես ու իմ նման շատերը չենք ուզում տեսնել այդ տխուր պատկերը:
Ես վեր կենալով նստածս տեղից` վերցնում եմ աղբը, գցում աղբամանի մեջ և շարունակում ճանապարհս: Ես անցնում եմ փողոցը, որպեսզի գնամ տուն: Մեքենաները երթևեկում են այնքան արա՜գ: Ես հետ թռա, որովհետև քիչ էր մնացել ընկնեի մեքենայի տակ: Ինչո՞ւ. եկեք զիջենք միմյանց: Եկեք տեսնենք իրար, չմոռանանք, որ մենք ու մեր դիմացինները սովորական մահկանցուներ են:
Սիրտս հանգստացնելով` ես ընկա առաջ: Երկար ճանապարհ է սպասվում ինձ` մինչև տուն: Ես ուշադիր չլինելով` տրորում եմ մեկի ոտքը, նա նայում է ինձ նենգ հայացքով, ջղա՜յին.
-Գուցե ուշադիր լինե՞ք:
Ես ոչինչ չասելով` շարունակում եմ ու մտածմունքներս չեն ավարտվում... Իսկ ի՞նչ, եթե ներենք միմյանց:
Կոչ եմ անում ինձ շրջապոտղներին` եկեք լինենք այնպիսին, ինչպիսին կանք, չլինենք ձևական, ներենք միմյանց, ու  միմյանց ջերմացնենք մեր զգացողություններով: Եկեք ստղծենք մեր իրական Հայաստանը:

/Քսան տարի հետո/

Ես ժպտում եմ և շարունակում ճանապարհս:

No comments:

Post a Comment