Շաբաթ առավոտ է, ժամը՝ վեցն անց կես։ Ես տանն եմ։ Օրս հանգիստ է՝ ազատ եմ։ Թեյնիկը դնում եմ , որ եռա, իսկ ես վերցնում եմ հաստ ծածկոց ու գնում պատուհանի մոտ։ Ամպերը հավաքված են մի տեղում ՝ մրսում են, ու չկա մեկը , որ տաքացնի նրանց։ Սակայն այսօրվա խոսքս ամպերի ջեռուցման մասին չէ։ Խոսքս լո՜ւռ, բայց սաստիկ աշնան մասին է։
Պատուհանից ներքև կրիվ ուրիշ աշխարհ է։
Անձրևի կաթիլները մեղմիկ կաթում էին։ Մառախուղի մեջ էր աշխարը, ու լսվում էին ուժեղացող անձրևի հարվածների ձայնը։ Մարդիկ բացում էին իրենց անձրևանոցներն ու վազում առաջ։ Նրանք չգիտեին ուր է տանում ճանապարհը, և ուր կհասնեն նրանք․․․ ի վերջո գուցե նրանք մոլորվեն․․․ չնայած․․ քաղաքը փոքր է, մարդիկ շատ՝ կոգնեն իրար․
-Երևի-,ասացի ես շա՜տ կամացուկ ու այնքան արագ, որ ոչինչ չհասկացվեց, ու լսելի եղավ երևի թե ՝միայն ինձ։
-Աշխարհը լուռ է -, լսվեց մի ձայն՝ կողքից։
-Լու՞ռ -, հարցրի ես, լսվում է իմ կոմպիտ քմծիծաղը -, ո՜չ -, ասացի ես շա՜տ նուրբ-, լսվում է անձրևի ձայնը։ -, ես չգիտեի ում հետ եմ խոսւմ, որովհետև չէի պտտվել, չէր հետաքրքրում,կամ չէի ուզում -, Մոտեցիր պատուհանին, տե՛ս, մարդիկ ու տերևները, անրձևն ու ամպերը, անձրևանոցներն ու կաթիլները։ Նրանք այնքան մեղմիկ են զրուցում, այնքան տարբերվող․․ մի հայացք գցիր ու դու կմիանաս նրանց զրույցին։
Նա լռեց․․ ասես չգիտեր ինչ ասել, կամ գուցե հիանում էր․․։ Ես չգիտեմ, ես նրան չէի տեսնում, իմ դիմաց միայն մառախուղն էր ու կադրերը ՝ անձրևի ու ամպերի, մարդկանց ու տերևների, անձրևանոցների ու կաթիլների։
Վերջին բանը, որ ես լսեցի դա այն ձայնն էր։ Թեյնիկը կանչում էր ՝ թեյ վայելելու։Վերջին բանը, որ ես տեսա, դա փողոցում այն մարդն էր, որ սպասում էր կանաչ լույսին։
No comments:
Post a Comment