Friday, November 11, 2016

Գիշեր, որ նման է լուսաբացի


Գիշեր էր։ Սովորաբար այս ժամին ես` աչքերս փակ, վերմակի տակ ու գլուխս բարձին, գնում եմ շա՜տ հեռու մի աշխարհ։ Վառ ու լուսավոր։ Այնտեղ չկան մարդիկ, չկամ և ես, կան միայն տեսարաններ, բայց չկա այս գիշերը․․․ Գիշերը, որտեղ ես իրականում կամ․․․ գիշերը, որը ինձ ստիպում է գնալ այդ աշխարհ։
Ես միշտ հայտնվում եմ այնտեղ ու միշտ տեսնում եմ աստղալից լուսաբացը։ Դա ես միշտ տեսնում եմ միայն երազում, միայն այն աշխարհում։ Առաջին անգամ, երբ մտա վերմակի տակ, գլուխս դրեցի բարձին, ու նայելով աստղերին՝ աչքերս փակեցի․․․ ես տեսա․․․ Աչքերս բացվեցին միանգամից, ու իրականում էլ տեսա։
Ես աչքերս փակելով իրականության աշխարում, բացեցի տեսիլք-տեսարանների աշխարում։
Գլուխս բարձացնում եմ, ու այնքան մոտ եմ երկնքին, այնքա՜ն մոտ։
Իմ վերևում լիքը՜ աստղեր կան` խծկված բա՜ց վարդագույն երկնքի մեջ։
Մոտ 2 շաբաթ է, ես հեռանում եմ իրականությունից ու միայն երկինք տեսնում․․․ Երկինք լուռ է ու շատ բան է ասում։
Հիմա աչքերս բաց են, ու իմ գլխավերևում մեծ երկինքը չէ՝ պատված աստղային փոշով։
Ես մոտանում եմ պատուհանին ու նայում աստղազարդ ու մուգ կապույտ երկնքին, որը ժամ առ ժամ ավելի բաց գույն է ստանում։ Անցնում են ժամերը, բացանում է երկնքի գույնը, իսկ ես անշարժ նստած եմ։ Անշարժ նստած եմ, իմ գլխավերևում շողում է՝ բաց վարդագույն երկինքը, լցոնված աստղային փոշիով։

No comments:

Post a Comment