Tuesday, November 29, 2016

Հոգիս.

Հոգիս հենց այս վայրկյանին նման է կատաղած ծովի, բայց ուրախ, կատաղած ծով է հոգիս: Հոգիս ուզում է քնել, կարծես հանդա՜րտ ծով լինի, խաղա՜ղ...Գի՞տեք` ինչ եմ զգում, կարծես մեջս հարյուր հոգի լինի...Անդադար կարող եմ ծիծաղել, կարծես գժվել եմ...

Friday, November 11, 2016

Գիշեր, որ նման է լուսաբացի


Գիշեր էր։ Սովորաբար այս ժամին ես` աչքերս փակ, վերմակի տակ ու գլուխս բարձին, գնում եմ շա՜տ հեռու մի աշխարհ։ Վառ ու լուսավոր։ Այնտեղ չկան մարդիկ, չկամ և ես, կան միայն տեսարաններ, բայց չկա այս գիշերը․․․ Գիշերը, որտեղ ես իրականում կամ․․․ գիշերը, որը ինձ ստիպում է գնալ այդ աշխարհ։