Tuesday, August 12, 2014

Լույսերի խառնուրդ

 Սա ուղակի իմ երևակայությունն է`գյուղում զարգացրած

Իսկ սա իմ գյուղի բնությունն է


 Հարթագյուղն իմ գյուղն է: էնտեղի բնությունը մի տեսակ ուրիշ է թվում` իմ տեսանկյունից... Ահա իմ լուսանկարների շարքը. տեսնեք ու գնահատեք մեր գյուղի բնությունը...

Saturday, July 26, 2014

5 օր վրանում...

Կողբի ճամբարը իմ առաջին վրանային ճամբարն էր: Ես չէի պատկերացնում՝ ինչպես կանցնի այս ճամբարը, անհանգստանում էի։

Sunday, July 13, 2014

Օր 4 ու 5













Է~հ, բարևելու ժամանակ էլ չկա. պետք է շտապեմ Ղազանչեցոց եկեղեցի: Ղազանչեցոց եկեղեցում հանդիպեցինք ուսուցչուհիներին` իրենց խմբերով, ու սկսեցինք վոտնատակ տալ Շուշին։ Քայլեցինք-քայլեցինք, գնացինք հասանք Ջդրդուզ, էնտեղ նստեցինք, մաքուր օդին պիցա կերանք, հյութ ըմպեցինք, հետո ետ եկանք, մի փոքրիկ այգում նստեցինք, սպասեցինք ավտոբուսին, որ գա, գնանք «անձրևանոցների» մոտ, բայց մինչև ավտոբուսը կգար.... Հարսանիք էինք նկատել. թռանք հասանք, հարսանքի մեքենաների ճանապարհները փակեցինք, մարդա 1000 դրամ ստացանք։ Հետո եկավ ավտոբուսը, նստեցինք ու գնացինք անձրևանոցների մոտ։ Հասանք էնտեղ, որտեղ մեքենան էլ չէր կարող անցնել, իջանք մեքնայից ու երկար քայլեցինք: Վայելելով բնությունը` հասանք անձրևանոցներին` մամռոտ մի քար, որին ոչ թե անձրևանոց կասեի, այլ թրջանոց, որովհետև էնտեղից հեղեղ էր թափվում։ Դե, մեզ էլ հո գիտեք. գժերի  նման մտանք, լողացանք, դուրս եկանք, մրսեցինք, հիվանդացանք։ Եկանք Ղազանչեցոց եկեղեցու մոտ ու գնացինք «մեր տները» ու քնեցինք...


Արդեն ժամը 8:30 է։ Վեր կենանք, հաց ուտենք ու  գնանք դեպի Երևան... Կառանձնացնեմ ընդամենը երկու կանգառ` Խնձորեսկն ու ճոճվող կամուրջը  և Քարահունջը:

Խնձորեսկի ճոճվող կամուրջին հասնելու համար շատ փորձություններով անցա ես. հիմա ոտքերս վերքերի մեջ կորած են, իսկ ձեռքիս բութ մատի եղունգը մի փոքր ջարդվել է։ Բայց ինձ շատ է հետաքրքրում այդ կամուրջը, պետք է ամեն փորձություն հաղթահարեմ, որ հասնեմ ուզածիս: Երկար ճանհապարհ քայլելուց հետո հասանք ճոճվող կամուրջին: Սկզբից էնքան վախենալու չեր, իսկ հետո երբ անցանք վրայով, էնքա՛ն բարձր էր թվում ու մի պուճուր վախենալու… Բայց անցա, դա էլ հաղթահարեցի:

Քարահունջում ծանոթացանք Զորաց քարերի հետ:
-Ի՞սկ ինչու հենց Զորաց քարեր:
-Որովհետև քարերը ունեն մեծ զորություն, աստվածային։ Հի՛ն ժամանակներում նրանցով որոշել են ժամը, դրանք եղել են աստղերը ուսումնասիրելու գործիքներ,հեռադիտակ:

Մի փոքր Աշոտը ներկայացրեց էդ տեղի մասին ու շարժվեցինք դեպի Երևան:

Օր 3






Օր 2




Օր 1


 Մենք առաջին օրը (հուլիսի 8-ին, ժամը 8-ինշարժվեցինք ԵրևանիցԾրագրով մեր առաջին կանգառը պետք է լիներ Սևանի հանրային ափերից մեկումբայց անմարդկային ու նախանձ անձրևը կրկին մեզ խանգարեց լողալ Սևանում


Saturday, July 5, 2014

Նոր ֆոտոխցի, նոր նկարներ, նոր շունչ

 Ծնունդիս առթիվ նվեր ստացա Olimpus ֆիրմայի ֆոտոխցիկ, իսկ որակը ինքներդ գնահատեք:


Friday, July 4, 2014

Հին Խնձորեսկ



Անվան ստուգաբանություն




Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկ նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձրրևսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։




Հին Խնձորեսկ




Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են բարձրանում 100 - 120 մ բարձրության ժայռեր։ Լեռնահովիտների լանջերը, չնչին բացառությամբ, զուրկ են շինարարության համար հարթ տարածություններից։ Այդ պատճառով մարդիկ, օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները, կառուցել են դարավանդներ և տները դասավորել լանջերն ի վեր այնպես, որ մեկի կտուրը հաճախ բակ է ծառայել նրանից վեր կառուցվածի համար։




Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին։ Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում, XIX-րդ դարին գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ XX-րդ դարի սկզբներին՝ 8300 մարդ։ 1913 թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ և 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր-տնային։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի. Ս. Հռիփսիմե, Ս. Թաղևոս, Անապատի և Հին։







Խնձորեսկ




Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները:



Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այդտեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ: Նոր խնձորեսկը կառուցվել է 1950-ական թվականներին։ Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը, 19-րդ դարի վերջին նրա բնակչության թիվը մոտ 4200 էր, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 8300: Խնձորեսկը նշանավոր է իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ 1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը։


Ճոճվող կամուրջ

Խնձորեսկը տուրիզմի տեսանկյունից ավելի հայտնի դարձավ ճոճվող կամուրջի բացումից հետո: Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու ափերը: Կամուրջի բացումը եղել է 2012 թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն (ընդհանուր քաշը` 14 տոննա): Ճոճվող կամուրջի կառուցումը իրականացրել է Խնձորեսկցի բարերար Ժորա Ալեքսանյանը նվիրելով այն ծնողներին և Հին Խնձորեսկի արժանապատիվ նախնիների սրբազան հիշատակին:






Մխիթար Սպարապետ




Ծնվ. XVII դ. վերջ, Գանձակ, Գարդմանք։ Մահ. մոտ 1729/1730թ., գ. Խնձորեսկ (այժմ՝ ՀՀ Այունիքի մարզում)։

XVIII դ. 20-ական թթ. հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից, Դավիթ Բեկի մերձավոր զինակիցը։

Մասնակցել է Դավիթ Բեկի գլխավորած կռիվներին, իսկ նրա մահից հետո ինքն է ղեկավարել պայքարը։

Ընտրվել է Կապանի իշխան, օսմանյան բանակների դեմ պայքարի նպատակով զորակցության աղերսագիր-ուղերձ է հղել ռուս, արքունիք։

1727-ին հարձակվող թուրքական ուժերի դեմ կազմակերպել է Հալիձորի պաշտպանությունն ու հակագրոհը, ապա փայլուն հաղթանակ տարել Մեղրու մոտ։

Նպատակադրվելով հայ-պարսկական միացյալ ճակատ ստեղծել Թուրքիայի հարձակումների դեմ՝ Պարսկաստանի Թահմազ II շահը, ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏի հաղթանակների տպավորության ներքո, ճանաչել է Սյունիքի հայերի անկախությունը։ Սակայն թուրքական մեծաքանակ զորքերի ընդհանուր հարձակման հետևանքով ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏի գլխավորած ազատագրական ուժերը, ի վերջո, մատնվել են անհաջողության՝ խորացնելով սկիզբ առած ներքին տարաձայնությունները։ ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏը ստիպված հեռացել է Հալիձորից և ամրացել Խնձորեսկում, որտեղ և դավադրաբար սպանվել է հայրենակիցների ձեռքով։

ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏին է նվիրված Ս. Ն. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, որի սցենարով Է.Գ. Քեոսայանը նկարահանել Է «Հույսի աստղ»կինոնկարը։

Sunday, June 29, 2014

Սև կակաչ Ալեքսանդր Դյումա.

Ես որոշեցի ամառվա ընթացքում կարդալ ինձ հետաքրքրող տարբեր գրքեր: Առաջինը եղավ «Սև կակաչ» վեպը, որի հեղինակն է Ալեքսանդր Դյուման:

Monday, June 2, 2014

Հետաքրքիր համերգ. Cartoon non stop

Երեկ մի քանի հոգով տեղափոխվեցինք մուլտերի աշխարհ: Ես, Նարեն ու Արմենը օպերայի մոտ մեր տեղեկատվական գլխարկներն ու թերթիկներն էինք բաժանում, պատմում մեր ու դպրոցի մասին, իսկ ընկեր Անահիտը, ընկեր Լուսինեն ու ընկեր Արմինեն մեզ նկարում էին: Մենք մի ժամ շուտ էինք գնացել համերգ, որ բաժանեինք թերթիկներն ու գլխարկները այնտեղ զբոսնող և համերգ եկող մարդկանց ու չուշանայինք համերգից: Ուղիղ 1 ժամ բաժանեցինք... Ասեմ նաև, որ բոլոր մարդիկ բարեհամբույր լսում էին մեզ ու ասում, որ անպայման կայցելեն մեր դպրոց: Բաժանելու ընթացքում մի փոթորիկ, կայծակ սկսեց։ Նույնիսկ լույսերը մեզնից փախան։ Դե, իհարկե մենք վազելով ներս էինք մտել, որ չընկնենք անձրևի տակ:Բայց դու մի ասա, որ 10 րոպե հետո համ լույսերը անձրևից փախած հետ եկան, համ անձրևը կտրվեց: Ինձ համար շատ հետաքրքիր անցավ այդ օրը: Մենք նկարվեցինք մի մուլտհերոսի հետ (նկարը ինձ մոտ չէ)։ Նա այնտեղ  երեխաների հետ էր խաղում, իսկ մենք նրան տվեցինք մեր տեղեկատվական թերթիկներից մեկը: Քանի համերգը չէր սկսվել, մենք տեղեկացնում էինք՝ ճանապարհին, քայլելիս, նստած թե կանգնած, միևնույն է: 
Համերգը հետքրքիր էր։ Վերևում կար մի մեծ էկրան, վրան՝ համերգի գովազդ։ Դե, մենք դրան ուշադրություն դեռ չէինք դարձնում: Եկավ նվագախումբը, տեղավորվեց, իսկ հետո սկսեց նվագել, և դու մի ասա՝ էդ մեծ էկրանը դարձավ հեռուստացույց, ու մենք նայեցինք զանազան մուլտֆիլմեր.. Իհարկե, նվագախմբի օգնությամբ:

Ուսումնական կիրակի (մաս 1)

Ես այսօր ինքնուրույն փորձեցի պատրաստել խմորեղեն, ու ստացվեց: Բայց դրանից առաջ քչփորում էի խոհարարական կայքեր, փնտրում, թե ինչ կարելի է պատրաստել, որ հետաքրքիր լինի, որ մայրիկիս բաղադրատոմսերի մեջ չլինի: Ասում են, թե իմ պատրաստ բլիթները համեղ են ստացվել:Իսկ հիմա ես գնում եմ ցուցահանդես՝ՆՓԱԿ: Ես հաղթել եմ լուսանկարչական մրցույթում և հաղթել եմ, այնեղ նաև իմ նկարած նկարներից մեկն է լինելու:
Ուզո՞ւմ եք՝ դուք էլ փորձե՛ք:
Բաղադրություն
 2 ձու
1 բաժակ շաքարավազ
200 գ (1 տուփ) կաթնաշոռ
1 տուփ թթվասեր
1 թեյի գդալ սոդա
2 թեյի գդալ քացախ
2 բաժակ ալյուր 
 
Պատրաստման եղանակ
Ձուն և շաքարավազը հարել հետո ավելացնել կաթնաշոռը, հետո՝ թթվասերը, սոդան, քացախը և վերջում խառնել ալյուրը: Խմորը լավ հունցել, որ պինդ չլինի և գնդիկներ չմնան: Հետո խմորը բաժանել գնդիկների  և դրանց վրա կամ շաքարավազ, կամ կոկոսի փոշի, կամ շաքարի փոշի, կամ քնջութ ավելացնել (եթե ուզում եք, կարող եք բոլորը միասին լցնել): Թխել եմ ջեռոցում, տատիկի օգնությամբ:


Համե՜ղ էր, դուք նույնպես փորձեք և ինձ ասեք ա՞րդյոք համեղ ստացվեց: