Tuesday, November 26, 2013

Հարցեր 2-րդ մաս․ Տոնինոյի արկածները

Գլուխ երկրորդ
1.Եթե մի հրաշքով դու դառնայիր անտեսանելի, ի՞նչ կանեիր:
Ես իմ ընկերուհու պայուսակը կղառնշտեի։ Նրանց պայուսակից կվերցնեի նրա բանալին ու դարակը կխառնեի, նրա մազերը կխառնշտեի ու կքաշեի։ Հետո մազերի մեջ մի բան օրինակ՝Փուշ կկրակեի և նա կշրջվեր ու ուրիշին կմեղադրեր։

2.
Հիշիր դեպք, երբ դու փորձել ես խաղ խաղալ ընկերոջդ կամ ընկերներիդ գլխին: Պատմիր այդ մասին:   
Այո, այդպիսի դեպքեր շատ են եղել։ Ես իմ ընկերոջ՝ Իրինայի գլխին եմ խաղ խաղացել։ Ես ու նա քայլում էինք դպրոցով և ես նրան ղուդուդ տվեցի ու փախա՝Նա իմ ետևից էր վազում  և մենք մեկ րոպե դասից ուշացանք․․․․․․


3.
Պատահել է այնպես, որ ընկերդ ինչ-որ բան է արել, բայց ուսուցիչը կամ ուսուցչուհին խոսել է քեզ վրա կամ հակառակը: Պատմիր այդ մասին: Չեմ հիշում այդքիսի դեպք․․․․․․


Կարդում ենք «Անտեսանելի Տոնինոյի արկածները» Ջիաննի Ռոդարի․ Հարցեր

·         Առանձնացրու այն հատվածը, որտեղ քեզ նմանեցրիր Տոնինոյին. հիշիր քեզ հետ կապված այդպիսի մի դեպք (շարադրիր 5-6 նախադասությամբ): Ես նունպես մի անգամ տնային չէի արել ու վախենալով փորձում էի մտնել դպրոց։ Վախս ինձ չէ թողնում մտնել դպրոց։ Շատ էի վախենում։ Այդ հատվածում ես ու Տոնինոն իրար շատ նման ենք։ Ես նույնպես Տոնինոյի նման չարաճճի եմ։

·         Հիշիր մի սուտ, որը քեզ գցել է անհարմար դրության կամ մի պատմության մեջ: Չգիտեմ, որ մեկը ասեմ այնքան սուտ եմ ասել, որ չգիտեմ, որ մեկը ասեմ Ահա հիշեցի մեկ անգամ, երբ ընկեր Մարինեն ինձ ասաց․ Արփի արի ֆլեշբացիկ պատրաստենք ես ասացի այո մեկ վարկյան հիմա կվերադառնամ ես գնացի, պարով տարվեցի ու հետո մոռանալով ընկեր Մարիների մասին գնացի տուն։ Խաբեցի խաբեցի ձկանը ջրից հանեցի ես ընդհանրապես սուտ չեմ խոսում և ահա ես առաջին սուտս ձեզ ասացի։

·         Կարո՞ղ ես առանձնացնել այս գլխի ամենակարևոր նախադասությունը:


Այո։Երբ մայրիկը Տոնինոյին բացատրում է, որ բացի ծննդյան տոներից ու նվերներից ավելի հետաքրքիր բաներ էլ կան աշխարհում։

Sunday, November 24, 2013

Անտեսանելի Տոնոնինոն․ Հարցեր

1.      Որ հատվածը քեզ դուր եկավ։Ի՞նչու։
2.      Նկարագրիր Տոնինոյին։
3.      Եթե դու նրա ընկերը լինեիր, ինչ կանեիր։
4.      Եթե դու լինեիր նրա վիճակում, ինչպես կվարվեիր։
5.      Դուրս գրիր անհասկանալի բառերը և Nayiri.com կայքից օգտվելով՝բացատրիր բառերը։
6.      Ես չեմ կարդացել պատմությունը փորձիր օգնել ինձՏոնինոն դասի ժամանակ
*      Անտեսանելի էր դարձել
*      թաքնվել էր սեղանի տակ

*      Ձևացել էր հիվանդ և տանը մնացել։

Wednesday, November 20, 2013

Մտքեր․․․ մտքեր․․․մտքեր․․․ մի պատմությունից

Հատված 1
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»

Հատված 2

 Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
- Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…

Ինձ 1 հատվածը շատ է դուր եկել․ մի տեսակ շատ խորհը հատված է, 2-րդ նույն պես։ 2-րդ հատվածի վերաբերյալ, կարող եմ ասել, որ ինքսել չգիտեմ ինչ է սիրտը պիտի մի փոքր ուսումնասիեմ։ Դուր է եկել, որովհետև այս գրողը մի փոքր զգացմունքային, շատ-շատ բարի, երջանիկ, բայց մի գուցե խեղճ մարդ է, եղել։ Բայց ճիշտն ասած՝մի հարց ծագեց ի՞նչու, փոքրիկ սիրտ, ինչի համար։՝ Կամ մի հատված նույն պես - Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի եւ մարդուն ցավ կպատճառի: Ահա իմ միտքը դրա վերաբերյալ՝Բայց, օվ իմանա, մի գուցե այդքան էլ տգեղ չի դատաևկ ծաղկամանը։

Wednesday, November 6, 2013

Ես սեբաստացի եմ





Ես Սեբաստացի եմ ու հպարտ եմ դրանով։ Ես կուզենայի ասել, որ Սեբաստացիները գլուխգովան չեն լինում, սիրում են իրենց աշխատանքը, լինում են համերաշխ։ Իսկական Սեբաստացին նա է, ով սովորում է, կսովորի և սովորելու է այստեղ՝ մեր կրթահամալիրում, բայց նրա արածները օգտակար կլինեն բոլորին։



Սեբաստացին կարող է․․․․
Սեբաստացին կարող է ճամփորդել, ճամփորդել օրերով-շաբաթներով, պարել կարող է, երգել, զվարճանալ, կարող է փորփրել համացանցն ու գտնել իր ուզածը։ Սեբաստացին պետք է կարողանա օգտվել համակարգչից, կարող է նաև հաղթել տարբեր մրցույթներում, կարող է ու պիտի սիրի իր ընկերոջը, օգնի։ Նաև Սեբաստացին կարող է մասնակցել շա՜տ տոների։ Ասեմ, որ մենք ինքներս ստեղծել ենք մեր տոնը՝ մեր դպրոցը....