Sunday, August 30, 2015

Գիշերվա երազ ~



Լուսընկայ գիշերուան

Թափառողն եմ լըռին.
Ծեր վարդեր կը դողա՜ն
Որ ցուրտէն չսառին...

Լուսնի լո՜յս ամէն դի,
Նոյնիսկ ի՜մ աչքերուս.
Բայց ինչո՞ւ կը կաթի
Սա արցունքն այտերուս...

Լուսընկայ գիշերուան
Թափառողն եմ լըռին.
Երազներս կը դողա՜ն
Որ լուսնէն չսառին...

Thursday, August 6, 2015

Անընդմեջ կամ էլի կրկնվեց



Արև: Շոգ: Նորից սկսվեց: Տոթ է: էլ չեմ դիմանում: Զովացուցիչ ըմպելիքը հաստատ կփրկի: Թե չէ՞:Չէ... էլ չեմ ուզում: Փոշմանել ե՞մ: Հա' Չեմ վախենում ասելուց: Ես վախկոտ չեմ: Չէ˜:

Saturday, August 1, 2015

Երազել երկար ժամանակ, իսկ հետո հատիկ առ հատիկ կատարել դրանք


Մեղրաձոր: Հաճելի միջավայր: Նոր մարդիկ: Խաղեր: Իսկական ընկերություն: Ինչի՞ց, որոշվեցի՞, ասեմ.
Հասկացա ընկերությունը ինչ բան է, երբ տեսա իսկական ընկերների: Մեկս մյուսին օգնում էինք: Ու միշտ նայում դիմացներս: Հաճելի միջավայր: Երեկոյան ժամերին հատկապես: Խարույկ: Երգեր: Երգում էին բոլորը: