Saturday, July 5, 2014
Friday, July 4, 2014
Հին Խնձորեսկ
Անվան ստուգաբանություն
Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկ նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձրրևսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։
Հին Խնձորեսկ
Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են բարձրանում 100 - 120 մ բարձրության ժայռեր։ Լեռնահովիտների լանջերը, չնչին բացառությամբ, զուրկ են շինարարության համար հարթ տարածություններից։ Այդ պատճառով մարդիկ, օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները, կառուցել են դարավանդներ և տները դասավորել լանջերն ի վեր այնպես, որ մեկի կտուրը հաճախ բակ է ծառայել նրանից վեր կառուցվածի համար։
Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին։ Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում, XIX-րդ դարին գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ XX-րդ դարի սկզբներին՝ 8300 մարդ։ 1913 թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ և 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր-տնային։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի. Ս. Հռիփսիմե, Ս. Թաղևոս, Անապատի և Հին։
Խնձորեսկ
Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները:
Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այդտեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ: Նոր խնձորեսկը կառուցվել է 1950-ական թվականներին։ Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը, 19-րդ դարի վերջին նրա բնակչության թիվը մոտ 4200 էր, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 8300: Խնձորեսկը նշանավոր է իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ 1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը։
Ճոճվող կամուրջ
Խնձորեսկը տուրիզմի տեսանկյունից ավելի հայտնի դարձավ ճոճվող կամուրջի բացումից հետո: Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու ափերը: Կամուրջի բացումը եղել է 2012 թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն (ընդհանուր քաշը` 14 տոննա): Ճոճվող կամուրջի կառուցումը իրականացրել է Խնձորեսկցի բարերար Ժորա Ալեքսանյանը նվիրելով այն ծնողներին և Հին Խնձորեսկի արժանապատիվ նախնիների սրբազան հիշատակին:
Մխիթար Սպարապետ
Ծնվ. XVII դ. վերջ, Գանձակ, Գարդմանք։ Մահ. մոտ 1729/1730թ., գ. Խնձորեսկ (այժմ՝ ՀՀ Այունիքի մարզում)։
XVIII դ. 20-ական թթ. հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից, Դավիթ Բեկի մերձավոր զինակիցը։
Մասնակցել է Դավիթ Բեկի գլխավորած կռիվներին, իսկ նրա մահից հետո ինքն է ղեկավարել պայքարը։
Ընտրվել է Կապանի իշխան, օսմանյան բանակների դեմ պայքարի նպատակով զորակցության աղերսագիր-ուղերձ է հղել ռուս, արքունիք։
1727-ին հարձակվող թուրքական ուժերի դեմ կազմակերպել է Հալիձորի պաշտպանությունն ու հակագրոհը, ապա փայլուն հաղթանակ տարել Մեղրու մոտ։
Նպատակադրվելով հայ-պարսկական միացյալ ճակատ ստեղծել Թուրքիայի հարձակումների դեմ՝ Պարսկաստանի Թահմազ II շահը, ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏի հաղթանակների տպավորության ներքո, ճանաչել է Սյունիքի հայերի անկախությունը։ Սակայն թուրքական մեծաքանակ զորքերի ընդհանուր հարձակման հետևանքով ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏի գլխավորած ազատագրական ուժերը, ի վերջո, մատնվել են անհաջողության՝ խորացնելով սկիզբ առած ներքին տարաձայնությունները։ ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏը ստիպված հեռացել է Հալիձորից և ամրացել Խնձորեսկում, որտեղ և դավադրաբար սպանվել է հայրենակիցների ձեռքով։
ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏին է նվիրված Ս. Ն. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, որի սցենարով Է.Գ. Քեոսայանը նկարահանել Է «Հույսի աստղ»կինոնկարը։
Sunday, June 29, 2014
Monday, June 2, 2014
Հետաքրքիր համերգ. Cartoon non stop
Երեկ մի քանի հոգով տեղափոխվեցինք մուլտերի աշխարհ: Ես, Նարեն ու Արմենը օպերայի մոտ մեր տեղեկատվական գլխարկներն ու թերթիկներն էինք բաժանում, պատմում մեր ու դպրոցի մասին, իսկ ընկեր Անահիտը, ընկեր Լուսինեն ու ընկեր Արմինեն մեզ նկարում էին: Մենք մի ժամ շուտ էինք գնացել համերգ, որ բաժանեինք թերթիկներն ու գլխարկները այնտեղ զբոսնող և համերգ եկող մարդկանց ու չուշանայինք համերգից: Ուղիղ 1 ժամ բաժանեցինք... Ասեմ նաև, որ բոլոր մարդիկ բարեհամբույր լսում էին մեզ ու ասում, որ անպայման կայցելեն մեր դպրոց: Բաժանելու ընթացքում մի փոթորիկ, կայծակ սկսեց։ Նույնիսկ լույսերը մեզնից փախան։ Դե, իհարկե մենք վազելով ներս էինք մտել, որ չընկնենք անձրևի տակ:Բայց դու մի ասա, որ 10 րոպե հետո համ լույսերը անձրևից փախած հետ եկան, համ անձրևը կտրվեց: Ինձ համար շատ հետաքրքիր անցավ այդ օրը: Մենք նկարվեցինք մի մուլտհերոսի հետ (նկարը ինձ մոտ չէ)։ Նա այնտեղ երեխաների հետ էր խաղում, իսկ մենք նրան տվեցինք մեր տեղեկատվական թերթիկներից մեկը: Քանի համերգը չէր սկսվել, մենք տեղեկացնում էինք՝ ճանապարհին, քայլելիս, նստած թե կանգնած, միևնույն է:
Համերգը հետքրքիր էր։ Վերևում կար մի մեծ էկրան, վրան՝ համերգի գովազդ։ Դե, մենք դրան ուշադրություն դեռ չէինք դարձնում: Եկավ նվագախումբը, տեղավորվեց, իսկ հետո սկսեց նվագել, և դու մի ասա՝ էդ մեծ էկրանը դարձավ հեռուստացույց, ու մենք նայեցինք զանազան մուլտֆիլմեր.. Իհարկե, նվագախմբի օգնությամբ:
Համերգը հետքրքիր էր։ Վերևում կար մի մեծ էկրան, վրան՝ համերգի գովազդ։ Դե, մենք դրան ուշադրություն դեռ չէինք դարձնում: Եկավ նվագախումբը, տեղավորվեց, իսկ հետո սկսեց նվագել, և դու մի ասա՝ էդ մեծ էկրանը դարձավ հեռուստացույց, ու մենք նայեցինք զանազան մուլտֆիլմեր.. Իհարկե, նվագախմբի օգնությամբ:
Ուսումնական կիրակի (մաս 1)
Ես այսօր ինքնուրույն փորձեցի պատրաստել խմորեղեն, ու ստացվեց: Բայց դրանից առաջ քչփորում էի խոհարարական կայքեր, փնտրում, թե ինչ կարելի է պատրաստել, որ հետաքրքիր լինի, որ մայրիկիս բաղադրատոմսերի մեջ չլինի: Ասում են, թե իմ պատրաստ բլիթները համեղ են ստացվել:Իսկ հիմա ես գնում եմ ցուցահանդես՝ՆՓԱԿ: Ես հաղթել եմ լուսանկարչական մրցույթում և հաղթել եմ, այնեղ նաև իմ նկարած նկարներից մեկն է լինելու:
Ուզո՞ւմ եք՝ դուք էլ փորձե՛ք:
Բաղադրություն
2 ձու
1 բաժակ շաքարավազ
200 գ (1 տուփ) կաթնաշոռ
1 տուփ թթվասեր
1 թեյի գդալ սոդա
2 թեյի գդալ քացախ
2 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակ
Ձուն և շաքարավազը հարել հետո ավելացնել կաթնաշոռը, հետո՝ թթվասերը, սոդան, քացախը և վերջում խառնել ալյուրը: Խմորը լավ հունցել, որ պինդ չլինի և գնդիկներ չմնան: Հետո խմորը բաժանել գնդիկների և դրանց վրա կամ շաքարավազ, կամ կոկոսի փոշի, կամ շաքարի փոշի, կամ քնջութ ավելացնել (եթե ուզում եք, կարող եք բոլորը միասին լցնել): Թխել եմ ջեռոցում, տատիկի օգնությամբ:
Համե՜ղ էր, դուք նույնպես փորձեք և ինձ ասեք ա՞րդյոք համեղ ստացվեց:
Ուզո՞ւմ եք՝ դուք էլ փորձե՛ք:
Բաղադրություն
2 ձու
1 բաժակ շաքարավազ
200 գ (1 տուփ) կաթնաշոռ
1 տուփ թթվասեր
1 թեյի գդալ սոդա
2 թեյի գդալ քացախ
2 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակ
Ձուն և շաքարավազը հարել հետո ավելացնել կաթնաշոռը, հետո՝ թթվասերը, սոդան, քացախը և վերջում խառնել ալյուրը: Խմորը լավ հունցել, որ պինդ չլինի և գնդիկներ չմնան: Հետո խմորը բաժանել գնդիկների և դրանց վրա կամ շաքարավազ, կամ կոկոսի փոշի, կամ շաքարի փոշի, կամ քնջութ ավելացնել (եթե ուզում եք, կարող եք բոլորը միասին լցնել): Թխել եմ ջեռոցում, տատիկի օգնությամբ:
Համե՜ղ էր, դուք նույնպես փորձեք և ինձ ասեք ա՞րդյոք համեղ ստացվեց:
Friday, May 30, 2014
Ես կարող եմ
Ողջույն ես Արփի Սահակյանն եմ, 11 տարեկան, 6-2 դասարան: Ինձ շատ է դուր գալիս աշխատել համակարգիչներով: Ընդհանրպես, ինձ մեր դպրոցի առօրիան դուր է գալիս՝բնության հետ շփում,նեթբուքներով աշխատել,ճամբարներ, ճամփորդություններ,եռօրյա,հնգորյա... մի խոսքով ինձ դուր է գալիս այս առօրյան՝մեր առօրյան: Կցանականայի, որ մեր ճամբորդությունները ավելի շատ լինեն, վրանային, ճամփորդություններ կցանկանաի, որ լինեն:
Ուսունական բլոգ
Կարողանում եմ իմ մտքերը շարադրել բլոգումս,ազատ գրել այն ինչ ինձ հանձնարարված է կամ ես եմ ուզում: Նյութեր տեղադրել,ստուգել թե որ երկրներից են մտնում իմ բլոգ, որ կայքերում են տեսել իմ բլոգը և տեսնելուց հետո մտել և նայել իմ բլոգը:
Մայրենի լեզու
Կարողանում եմ վերլուծել տարբեր պատմվածքներ կամ նամակներ.
Օր.՝ Չարլի Չապլինի նամակ դստերը և ֆրենսիս Սքոթ Ֆիցջերլանդի նամակ դստերը: Ես կարողանում եմ գրել պատմություններ.
Օր.՝Սովորեք կանոնները որպեսզի իմանաք ինչպես դրանք ճիշտ խաղտել... (Դեռ առաջին մասն է պատրաստ):
English
You can see here.
Մաթեմատիկա
Լուծել տարբեր տրամաբանական խնդիրներ,տրամաբանական վաժություններ լուծել, տրամաբանական խաղեր խաղալ և այլն...
Բնագիտություն
Խաղեր պատրաստել, նյութեր (Power Point) պատաստել:
Հայրենագիտություն (Պատմություն)
ճամփորդել,պատմել երկրի, պատերազմներ մասին:
Աշխարհագրություն
Ճանաչել,ուսումնասիրել,հետազոտել, քարտեզտեզի օգնությամբ գտնել մեր ճանհապարը, որով մենք պետք է ճանհապարհորդենք... և այլն...
Ֆիզկուլտուրա
Կարողանում եմ ֆալեյբոլ խաղալ և թենիս, բայց ընտրությունս բասկետբոլ է...Ի՞նչու...Որովհետև ես չգիտեմ խաղալ բասկետբոլ և պետք է սովորեմ:
Երաժշտություն
Երգել, նվագել...
Ընտրությամբ գործունեություն
Կինո-ֆոտո. Կարողանում եմ լուսանկարել տարբեր տեսակի լուսանկարներ և լուսանկարել վիդիոներ:
Ուսունական բլոգ
Կարողանում եմ իմ մտքերը շարադրել բլոգումս,ազատ գրել այն ինչ ինձ հանձնարարված է կամ ես եմ ուզում: Նյութեր տեղադրել,ստուգել թե որ երկրներից են մտնում իմ բլոգ, որ կայքերում են տեսել իմ բլոգը և տեսնելուց հետո մտել և նայել իմ բլոգը:
Մայրենի լեզու
Կարողանում եմ վերլուծել տարբեր պատմվածքներ կամ նամակներ.
Օր.՝ Չարլի Չապլինի նամակ դստերը և ֆրենսիս Սքոթ Ֆիցջերլանդի նամակ դստերը: Ես կարողանում եմ գրել պատմություններ.
Օր.՝Սովորեք կանոնները որպեսզի իմանաք ինչպես դրանք ճիշտ խաղտել... (Դեռ առաջին մասն է պատրաստ):
English
You can see here.
Մաթեմատիկա
Լուծել տարբեր տրամաբանական խնդիրներ,տրամաբանական վաժություններ լուծել, տրամաբանական խաղեր խաղալ և այլն...
Բնագիտություն
Խաղեր պատրաստել, նյութեր (Power Point) պատաստել:
Հայրենագիտություն (Պատմություն)
ճամփորդել,պատմել երկրի, պատերազմներ մասին:
Աշխարհագրություն
Ճանաչել,ուսումնասիրել,հետազոտել, քարտեզտեզի օգնությամբ գտնել մեր ճանհապարը, որով մենք պետք է ճանհապարհորդենք... և այլն...
Ֆիզկուլտուրա
Կարողանում եմ ֆալեյբոլ խաղալ և թենիս, բայց ընտրությունս բասկետբոլ է...Ի՞նչու...Որովհետև ես չգիտեմ խաղալ բասկետբոլ և պետք է սովորեմ:
Երաժշտություն
Երգել, նվագել...
Ընտրությամբ գործունեություն
Կինո-ֆոտո. Կարողանում եմ լուսանկարել տարբեր տեսակի լուսանկարներ և լուսանկարել վիդիոներ:
I can
Hello!! I am Arpi Sahakyan. I’m eleven years old. I live in Yerevan. I
go to <<Mkhitar Sebastatsi>> educoplex. I am in sixth grade. I love
my school, because i've been here from 1
month .l. My school is my second home, my favorite place where I like to spend
my time. My hobby is taking pictures. I like to take pictures with my friends. I go to a
club where they teach how to take photos and shoot movies. My hobby is watching
films. I love scary and funny films. I watch films in my computer. I like
cartoons, films, pictures. I like my school, my friends, my hobby, my good
memories. I know a lot of computer programs which I use in version .I can read,write,translate in
English. And the most important thing is that I can understand the language. I
dream to go to different countries. http://arpimarkosyan.blogspot.com/. Thise is my blog . Here you can see my translations andprojects in english.
Monday, May 19, 2014
Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք` ինչպես դրանք ճիշտ խախտել (Մաս 1)
Կար մի աղջնակ նա չգիտեր ոչ մի կանոն և նա տանից չեր կյարող դուրս գալ, որովհետև նա չեր կարողանա ճիշտ անել ինչ-որ բան և նրա վրա կծիծաղեին: Աղջկա անունը Լիաննա էր. Նա կանաչ ու խոշոր աչքեր ուներ, երկար ու շեկ մազեր` նա շատ գեղեցիկ աղջիկ էր: Նա շատ էր սիրում բակում խաղալ, բայց ավելի սիրում էր հետարքիր ու արկածային գրքեր կարդալ նաև երաժշտություն լսել էր սիրում: Բացի կանոններից նա ամեն ինչ գիտեր: Ահա նա 6 տարեկան էր դառնում ու պետք է գնար դպրոց և նա ամաչում էր, որովհետև նա չգիտեր դպրոցի կանոնները, և եթե ուզենար դրանք ճիշտ խաղտել նա չեր կարողանա: Ահա դպրոց գնալու ժամանկն էր և նրա դպրոցը փողոցի մյուս կողմում էր:Մայրը գործի պետք է գնար հայրը ամբողջ գիշեր չեր քնում և աշխատում էր, իսկ նա ստիպված էր միայնակ գնալ.
-Մայրիկ ախր ես ոչ մի կանոն չգիտեմ չեմ կարող փողոց անցնել:
-Կարող ես կարո~ղ... գնա արագացրու, քանի դեռ չես ուշացել:
-Լավ մամ կաշխատեմ ոչ,մի կանոն չխախտել ցտեսություն սիրում եմ քեզ:
Աղջիկը մտախոհ քայլում էր և հանկարծ նկատեց, որ փողոցի մոտ է: Նա պետք է անցներ փողոցը, բայց նա չգիտեր և երբ վառվեց կարմիր լույսը նա վազելով անցավ և ընկավ մեքենայի տակ: Մեքենայի վարորդի անունը Էմիլ էր նա 28 տարեկան էր և շատ լավ էր վարում և շատ դանդաղ: Այդ տղան շատ բարեհամբույր էր և սիրալիր, բարի և ընկերասեր նրա մասին հետագայում անպայման կպատմեմ:
(Էմիլի կողմից)
Ես շտապ զանգահարեցի հիվանդանոց.
-Ալո՞ շտապոգնությունից է:
-Այո, ի՞նչ է պատահել:
-Շտապեք մի փոքրիկ աղջնակ մեքենայի տակ է ընկել, 5-6 տարեկան, կանաչ ու խոշոր աչքերով, երկար ու շեկ մազերով:
-Մայրիկ ախր ես ոչ մի կանոն չգիտեմ չեմ կարող փողոց անցնել:
-Կարող ես կարո~ղ... գնա արագացրու, քանի դեռ չես ուշացել:
-Լավ մամ կաշխատեմ ոչ,մի կանոն չխախտել ցտեսություն սիրում եմ քեզ:
Աղջիկը մտախոհ քայլում էր և հանկարծ նկատեց, որ փողոցի մոտ է: Նա պետք է անցներ փողոցը, բայց նա չգիտեր և երբ վառվեց կարմիր լույսը նա վազելով անցավ և ընկավ մեքենայի տակ: Մեքենայի վարորդի անունը Էմիլ էր նա 28 տարեկան էր և շատ լավ էր վարում և շատ դանդաղ: Այդ տղան շատ բարեհամբույր էր և սիրալիր, բարի և ընկերասեր նրա մասին հետագայում անպայման կպատմեմ:
(Էմիլի կողմից)
Ես շտապ զանգահարեցի հիվանդանոց.
-Ալո՞ շտապոգնությունից է:
-Այո, ի՞նչ է պատահել:
-Շտապեք մի փոքրիկ աղջնակ մեքենայի տակ է ընկել, 5-6 տարեկան, կանաչ ու խոշոր աչքերով, երկար ու շեկ մազերով:
Sunday, May 4, 2014
Monday, April 28, 2014
Friday, April 25, 2014
Thursday, April 24, 2014
Friday, April 18, 2014
BoJo մուլտֆիլմը ինձ շատ դու եկավ...Հեղինակ՝Արմինե Անդա
Բոժոն շատ լավ մուլտֆիլմ է: Այն նման է Չարլի Չապլինի ֆիլմերին ուղակի տարբերությունը այն է, որ Չարլիի ֆիլմերը կատագերկական են, իսկ Բոժոն ոչ կատագերկական է: Համել տարբերվում են նրանով, որ Չարլիինը ֆիլմ է, իսկ Բոժոն մուլտ է: Խորհուրդ կտայի, որ դիտեք )))
In speak English
Bozhon very good cartoon is like a Charlie Chaplin movie just difference is that Charli's films are very funny, but Bozho not funny: Besides, it different from that Charli'sne films, cartoons and Bozhon the Council. I would advise that view.... :D
In speak English
Bozhon very good cartoon is like a Charlie Chaplin movie just difference is that Charli's films are very funny, but Bozho not funny: Besides, it different from that Charli'sne films, cartoons and Bozhon the Council. I would advise that view.... :D
Thursday, April 17, 2014
Wednesday, March 26, 2014
Friday, March 21, 2014
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը
Հետաքրքիր նամակ է, խորհուրդ կտաի, որ կարդաք: Հատկապես ինձ շատ է դուր եկել: Ի՞նչ եք կարծում արդյո՞ք ճիշտ է, որ հայրիկը նամակ է գրում, չի զանգում կամ էլ չի գալիս իր փոքրիկին (ճուտիկին) տեսնելու ու այդքանը ասելու և ի՞նչ եք կարծում արդյոք հայրիկը պետք է ամաչի իր հրաշք բալիկից: Հիմա ինքս, կփորձեմ իմ հարցերին պատասխանել: Չէ, համամիտ չեմ, էդպես ճիշտ չի, չէ՜ ճիշտ, ու՜ֆ, չեմ կողմնորովում, հիմա կասեմ թե ինչու: Ընտրեցի երկու տարբերակ, որովհետև համ սխալ է համ ճիշտ.... Սխալ է, որովհետև ինչ իմաստ նամակ գրելու, եթե կարող ես տեսնել, դեմ-դիմաց կանգնել ու զրուցել ամենքի հետ, իսկ, եթե նամակ չգրեր հիմա ես այս հոդվածը չէի գրի, իսկ ինչ վերաբերվում է ամաչելուն ......Դե՜ հասկանում ե՞ք, ախր ամենքի հետ կարող է պատահել, ամենքնել իրավունք ունեն ամաչելու, չէ որ դա է կյանքի օրենքներից մեկը: Օ՜հ այո ճիշտ է, Ֆրենսիս Ֆիցջերլանդ համամիտ եմ քեզ հետ իհարկ՛ե կյանքում ոչ երջանկություն կա ոչ դժբախտություն դրանք միայն գրքերում ու կինոներում է լինում հա՛ ես քեզ հետ համամիտ եմ: Իմ կարծիքով դու շատ լավ հայրիկ ես քո ՃՈՒՏԻԿի համար:
Սիրով՝Արփի Սահակյան
Սիրով՝Արփի Սահակյան
Wednesday, March 19, 2014
Հետաքրքիր պատմություն՝պատմում է Եղիշե Չարենցի մանկության ընկերը
Ես աստծո ինչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի տեսք որ տար, հոգին դո՞ւրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկները ռեխիս չեն էլ նայում:
Հանգստացնում էի:
- Եղիշ, – ասում էի, – Աստծուց հեչ մի նեղանա. բանաստեղծի տաղանդ բաժանելիս Կարսում մենակ որ քեզ է տեսել, քի՞չ ես համարում:
Քիթը կնճռոտում էր:
- Այ Աղասի, – ասում էր, – աղջկան ի՞նչ պետք է, թե տղան տաղանդավոր է, էս է, էն է: Աղջկան գեղեցկություն է պետք: Թե չէ, տաղանդը ոչ կգրկես, ոչ կհամբուրես:
Էլի էի հանգստացնում:
- Դարդ մի արա, Եղիշ ջան, – ասում էի, – կմեծանաս՝ կգեղեցկանաս:
- Խե՞նթ ես, – քմծիծաղում էր:
– Այ տղա, որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է:
Մի անգամ, նման խոսակցությունից հետ, հենց էնպես, հարցրի.
- Եղիշ, իսկ փորձ արե՞լ ես աղջկա մոտենալ: Ի՞նչ ես իմանում, գուցե գործերդ հաջող գնան:Խնդաց:
- Խելքս հացի հետ չեմ կերել, – պատասխանեց:– Փորձեմ, որ խայտառակվե՞մ:
Էսպես խոսում էր, ինչպես ասացի, երբ մնում էինք երկուսով: Ուրիշների, մանավանդ աղջիկների ներկայությամբ, գլուխը բարձր էր պահում, քիթը՝ ցից, կեպին՝ ավելի ծռած, իբր, տեսեք ու իմացեք, ինձ պես գեղեցիկ տղա աշխարհը ոչ ծնել է, ոչ էլ կծնի: Իսկ որևէ տղայի ու աղջկա իրար հետ մենակ զբոսնելիս տեսնելիս, ավելի հպարտ էր պահում իրեն: Արհամարհանքով նայում էր աղջկան, և շպրտում.
- Էրնեկ քեզ, դու էլ պիտի ասես՝ ոսկի եմ գտել: Աբգար աղայի տղային թողած, Եղիշե Չարենցին թողած, ո՞ւմ ետևից ես ընկել: Եվ ահա մի անգամ էլ էդ Եղիշե Չարենցը բռնացրեց ինձ, թե.
- Ալայան, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:
Ունքերս իրար տվի:
- Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:
- Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա, – պետքս էլ չի:Բանաստեղծություն կնվիրեմ, և վերջ: Սերս թե կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:
Ու գրեց.
Քնել չի լինում …
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Սերը անպատասխան մնաց:Չեմ հիշում ինչքան ժամանակ էր անցել, երբ մի խումբ աշակերտ–աշակերտուհիներ, հավաքված քաղաքային այգում, հանգիստ զրուցում էինք մեզ համար, ասում-խոսում: Մեկ էլ ասես գետնի տակից, բուսավ Չարենցը, արագ մոտեցավ ինձ ու, ոչ էս, ոչ էն, բռնեց օձիքս:
Լյուսիի հետ մոտ ես, հա՞, – բարձրացնելով բռունցքված ձեռքը, գոռաց նա,–հիմի ես քեզ մոտիկություն ցույց կտամ:
Տղաների օգնությամբ մի կերպ ազատեցի օձիքս, իսկ Լյուսի Թառայանը, որ աղջիկների մեջ էր, դուրս եկավ տեղից, առաջացավ ու քիփ կանգնեց Չարենցի դեմ-դիմաց. ոնց որ՝ քիթ քթի:
- Եղիշ, – ասաց, – Աղասուն հանգիստ թող. ոչ նա է ինձ մոտ, ոչ ես՝ նրան: Ես ոչ ոքի հետ էլ մոտ չեմ: Իմացիր, քեզ հետ էլ չեմ ուզում մոտ լինել:
Չարենցը, որ աղջկա էդ խոսքից վիրավորված զգաց իրեն, քիչ ետ կանգնե ու ոտից-գլուխ չափեց նրան:
- Չես ուզում, մի էլ ուզի, – վեր ցցելով գանգուրները, ասաց նա: – Զարմացրի՛ր: Դու էլ հավատացիր, թե սիրո՞ւմ եմ քեզ: Չեմ սիրում: Ոչ մեկին էլ չեմ սիրում: Հետո եմ սիրելու: Իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:
Ասաց ու գլուխը՝ բարձր, կեպին՝ ծուռ, թողեց հեռացավ:Երեկոյան երևաց մեր տանը:
- Այ տղա, – ներողություն խնդրողի պես, խոսեց նա, – ցերեկը դու էլ կարծեցիր, թե իսկապես խփելու եմ քեզ: Ավազա՞կ եմ, ինչ է: Էդ հարայ-հրոցը բարձրացրի, իմանալու՝ Լյուսին ինչ կասի: Բան էլ չասաց: Տերն իր հետ:
Հանկարծ փռթկացրեց:
- Համա՜ սեր բացատրելու ձև էի գտել, հա՜:
Էլի օրեր անցան:Եվ ահա նորից բռնացրեց ինձ:
- Ալայան, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:Ունքերս էլի իրար տվի:
- Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:
- Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա: – Պետքս էլ չի: բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:
Ու գրեց.
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Էդ սերն էլ անպատասխան մնաց: Վշտացավ:
- Էլի բան դուրս չեկավ, – ասաց դառնացած:Քիչ անց ասես գտավ իրեն:
- Այ տղա, – վրա բերեց , – ի՜նչ լավ է, որ դու կաս, թե չէ, թամամ կխայտառակվեի Կարսում: Սերս քեզ հայտնելուց հետո, սիրտս հանգստանում է, ու ես քաշվում եմ մի կողմ: Բանաստեղծություններին մի նայիր, ի՜նչ բանաստեղծ, որ աղջիկ չերգի, սեր չերգի: Մի րոպե լռեց:
- Գիտե՞ս ինչ, – ավելացրեց, – երևի իսկապես իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:
Մի օր եկավ այդ սերը:
Սովետական տարիներն էին: Պետությունը որոշել էր պետական թատրոն ու ստուդիա ունենալ: Եղիշե Սողոմոնյանն էլ արդեն Եղիշե Չարենց էր: Մանկության ընկերները կրկին հանդիպում են, Աղասին` որպես դերասան, Չարենցը` Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Որոշում են նշել այդ պատմական օրը: Երեկույթը տեղի էր ունենալու Վարդան Միրզոյանի տանը: Հավաքույթին շուք տալու համար դրսից մարդ են հրավիրում, նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել դրամատիկական ստուդիայի ստեղծման հետ: Իհարկե, հրավիրվածների մեջ առաջին հերթին պետք է լիներ Եղիշե Չարենցը՝ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչը:
Նստել էինք սեղանի շուրջը՝ մենք, հյուրերը: Չարենցը չկար: Չկար՝ չկար, Աստված իր հետ. մինչև առավոտ չէինք սպասելու: Դյադյա Միրզոն ոտքի կանգնեց, բարձրացրեց լիքը բաժակը:
- Տղաներ ու աղջիկներ, – սկսեց նա, – հայ թատրոնի ապագա դերասաններ ու դերասանուհիներ …
Էդ րոպեին էլ դուռը բացվեց, շեմքում երևաց Չարենցը:Վարդան Միրզոյանը ցած դրեց բաժակը: Մենք, ուրախացած, տեղ բաց արինք Չարենցի համար:
- Ընկեր Չարենց, եկեք մեզ մոտ:
- Չարենց, արի նստիր կողքիս:
- Եղիշե, ինձ մոտ:
Չարենցը տեղից չշարժվելով, հայացքը դես ու դեն գցեց:
- Աղասի Ալայանը էստե՞ղ է:
Նոր գլխի ընկա, որ խմած էր: Հարբած չէր, բայց խմած էր: Կողքից էլ, սովորական ատրճանակի տեղ, մաուզեր էր կախված:
- Էստեղ եմ, Եղիշ, – անհամարձակ ձեն տվի ես:
Աչքը գցեց վրաս:
- Էստեղ ես, հա՞, – ասաց: – Շուտով չես լինի:
Սիրտս վատ բան գուշակեց:Մարդիկ քարացած մեկ Չարենցին էին նայում, մեկ՝ ինձ. սև կատո՞ւ էր անցել ընկերների միջով:
- Դուրս եկ տեղիցդ ու առաջ արի, – էլի ասաց նա:
Ճարս ինչ. բարձրացա տեղիցս ու առաջ գնացի:
- Կանգնիր էդտեղ, – ասաց, ոչ, ի՜նչ «ասաց», հրամայեց, երբ երկու քայլի վրա էի իրենից:
Սիրտս վատ բան էր գուշակել, ճիշտ էր, բայց էն, ինչ տեղի ունեցավ, ո՜ւմ մտքով կանցներ:
- Արփիկին ես սիրում, հա՞, սուկին սին, – ձենը ավելի բարձրացնելով, գոռաց Չարենցը: – Խլե՞լ ես ուզում նրան: Ես հիմի քեզ սիրել ցույց կտամ, խլել ցույց կտամ:
Ասաց, ձեռքը դեպի մաուզերը տարավ, հանեց և՝ ուղիղ ճակտիս:
- Հիմի դու քոնը կստանաս:
Տղամարդիկ իրար անցան, աղջիկները ճչացին:Ապրես դու, Օրի Բունիաթյան, առյուծի պես տեղից վեր ցատկեց, հասավ ետևից, բռնեց Չարենցի ձեռքը, ոլորեց, ու խլեց մաուզերը:Կյանքս փրկված էր: Բայց, վա՜յ էն փրկվելուն՝ լեղիս ջուր էր կտրել. բերանումս էլ թուք չէր մնացել, որ չորանար:Սենյակը կամաց-կամաց խաղաղվեց: Մի կերպ ես էլ ուշքի եկա:
- Եղիշ, հազիվ կարողացա կմկմալ, էդ ի՞նչ ես ասում, ամոթ չէ՞: Կարսում իրար ճանաչել ենք, ընկերներ եղել, հիմի էլ ընկերներ ենք: Կարսում աղ ու հաց ենք կերել: Հիմի էլ պիտի ուտենք: Բա ես էդպիսի նամարդություն կանե՞մ:
Չարենցը շփոթվեց, կախեց գլուխը. նրան էլ էր երևի հասել կատարվածի անհարմարությունն ու անտեղիությունը: Սակայն ոչ ես էի կարողանում տեղից շարժվել, ոչ նա: Մարդիկ էլ պապանձվել էին, ոչ ձեն, ոչ ծպտուն: Վախի՞ց: Չէ՛, վախը վաղուց էր անցել: Ամոթի՛ց:Մեկ էլ մի ձեն հասավ ականջիս. մեկը տվեց նրա անունը.
- Եղի՛շ:
Արփիկն էր, Արփենիկ Աստվածատրյանը, որ թողել տեղը, եկել կանգնել էր Չարենցի առաջ:
- Եղի՛շ, – կրկնեց, – ինձ նայիր:
Վա՜յ էն նայելուն, որ Չարենցը նայեց նրան:
- Չէ, ոչ էդպես, – նկատեց Արփիկը: – Բարձրացրու գլուխդ: Մի քիչ էլ: Ա՛յ, էդպես: Թե չէ, գլուխ կախելը քեզ չի սազում: Դե հիմի լսիր: Ի՜նչ Աղասի, ի՜նչ բան: Էդ որտեղի՞ց հնարեցիր: Թող մարդիկ իմանան, թող աշխարհը իմանա. ես քեզ եմ սիրում: Միայն քեզ: Սպասում էի, թե ուր որ է, սեր կբացատրես ինձ. տեսնում էի, որ դու էլ իմ օրումն ես: Է՞ս էր քո սեր բացատրելը: Արյունո՞վ էիր ուզում շաղախել իմ ու քո սերը:
Անակնկալից երևի հիմի էլ Չարենցի լեղին էր ջուր կտրել, թուքն էլ՝ չորացել:
- Արփի՛կ, – իրեն կորցրած, մոռանալով որ շուրջը մարդիկ կան, շշնջաց նա, – ի՞նչ իմանայի, թե էդպիսի բան կա, թե… Արածս հենց դրա համար էր. տեսնելու՝ սիրո՞ւմ ես ինձ: Ախր, ես գժվում եմ քեզ համար:– Նորից գլուխը կախեց:
– Ներիր, Արփիկ ջան:
Դարձավ դեպի ինձ:
- Դու էլ ներիր, Ալո ջան:
- Անաստված, – բամբ ձենով սենյակը լցրեց Օրի Բունիաթյանը, – մարդուն սպանել էր ուզում, հիմի կանգնել է, թե՝ ներիր: Լա՜վ է, հը՜մ:
Սենյակը լցվեց Չարենցի ծիծաղով:
- Ինչե՞ր ես դուրս տալիս, – բացականչեց նա: – ես ու մարդ սպանե՞լ: Էն էլ Աղասո՞ւն: Ու էդ մաուզերո՞վ: Օրի ջան, դրանով իսկի ծիտ չի սպանվի, ո՜ւր մնաց՝ մարդ:
Շշմելու հերթը Օրի Բունիաթյանին հասավ, կարծում էր՝ մարդու կյանք էր փրկել, իսկ դուրս է գալիս, որ … Չարենցին նայեց, ինձ, Արփիկին, մարդկանց, ձեռքին դեռ բռնած մաուզերին: Արագ բաց արեց նրա փակաղակը և ընկավ առաջին պատահած աթոռին:
- Ես քո հավատն եմ անիծել, հը՜մ, – հազիվ կարողացավ ասել նա:
Մաուզերը դատարկ էր. ոչ փամփուշտ, ոչ բան:
Sunday, March 16, 2014
Subscribe to:
Posts (Atom)





.jpg)


.jpg)