Friday, April 8, 2016

Իսկ գուցե չկա այդ ճաապարհը ...

Ուղղություն: Դեպի ո՞ւր եմ գնալու կամ ո՞ւր եմ հասնելու ես:  Կա երկար ուղի բացված ինձ համար : Եվ որն է այդ ուղին հարց է ծագում ինձ մոտ: Ո՞ւր եմ գնալու` աստղեր դուք կիմանաք, ասեք ինձ ի՞նչու եք լռում ` մտածում եմ նայելով պատժգամբից երկնքին:

Thursday, March 17, 2016

Ռուբայաթներ-վերլուծություն



1.

Դու ասիր՝ նայել, հասկանալ ու սուզվել, դառնալ անէ1.—
Նա ասաց՝ լինել, կատարել, ներծծել հուրեր ու շողեր։
Դու ասիր՝ ամփոփել ամբողջը, հաշտըվել ու խաղաղ լինել,—
Նա ասաց՝ ամբողջի՛ն տիրանալ, որպեսզի ամբողջը — փոխել։

Friday, March 11, 2016

Քամին իմ մեջ.


Ես քնած էի: Լո՜ւռ էի, շա՜տ լուռ: Չէի լսում ոչ մի ձայն և ոչ մեկին: Ես ուղակի լուռ նայում էի իմ երազը: Չկար այնտեղ, ինչ-որ հատուկ բան: Ես թփառում էի երկնքյան փողոցներում: Աստղերն էին ինձ ուղեկցում:  Ես չգիտեի անգամ, թե ուր են ինձ տանում նրանք:

Sunday, February 21, 2016

Մարդիկ, ովքեր չկան, բոլորը նույնն են...

Դուրս գալ փողոց ու նայել մարդկանց: Նայել դեմքերին: Դեմքերին, որոնք ուժ չունեն` կամքի ուժ: Մենք մարդիկ ենք, մարդիկ, որոնք նույնն են:  Քայլում եմ փողոցով, նայում աղջիկների դեմքերին. բոլորը նույնն են: Ձև են  թափում փողոցներում: Փողոցներում, որտեղ ձևականությունն է վխտում:

Sunday, February 7, 2016

Դոնալդ Բիսսեթ - Կորած ծնունդը թարգանություններ ...

ՊԵՏՔԱԿԱՆ ՎԻՇԱՊԸ 

Ժամանակին մի վիշապ էր ապրում , որի անունը Կոմոդո էր: Նա կարողանում էր կրակ արտաշնչել: Եվ մոտակայքում ապրող բոլոր մարդիկ վախենում էին նրանից: Երբ նրանք լսում էին որ նա գալիս է , վազում էին և թաքնվում: Նրանք միշտ կարող էին լսել դա , քանի որ նա ուներ 6 ոտք և հագնում էր միանգամից 3 զույգ կոշիկ և ամեն կոշիկը կտկտում էր: Այսպիսով որտեղ որ Կոմոդոն գնում էր մարդիկ անպայման գիտեին այդ մասին:

Friday, January 15, 2016

Մարդկային են, բայց տարբեր` ներքին, արտաքին ու հասարակաց

Վիրուսի տեսակնեը էնքան շատ են, որ որոշել չի լինում: Մարդկային են, բայց տարբեր` ներքին, արտաքին ու հասարակաց: Հիվանդությունները էնքան շատ են, արդեն մահացու են դարձել, խրում են հենց ներսից: Մարդիկ, մահանում են հիմմար, բայց տարածված գրիպներից: Բայց կա ավելի լուրջ վիրուս, մեր հենց` մեր մեջ: Հոգու խորքում, մենք մոլորված ենք, չենք գիտակցում ինչ անել, ուր գնալ աջ թե՞ ձախ: Մենք` մարդիկս սովոր ենք վիրավորել, բայց կարող ենք չհասկանալ թե ինչու: Դա մեր վիրոսն է, բնակվող հոգու խորքում, անբուժելի վիրուս: Մենք ունենք ներքին ձայն, որ երբեք, չենք լսում.. Հազարից մեկ: Բայց չէ՞ որ նա է մեր օգնականը, չէ՞ որ նա պիտի մեզ օգնի:
Մենք` մարդիկս. ունենք ներքին բազմաթի՜վ հիվանդություններ, որոնց մասին անգամ մենք չգիտենք: Հաճախ, կարող ենք ընկնել մոռացության գիրկը, երազե՜նք, որ մի պահ թվա թե «հավերժ» ընկանք երազների... մե՜ծ ու սիրո՜ւն  խատուտիկների փնջի գիրկը:


Saturday, January 9, 2016

Ձյունը, չէր խոսում, լո՜ւռ էր...

Լույսերը անջատվել էին, դրսում խավար է՜ր, ամենալո՜ւռ խավարը: Մարդիկ արդեն փակել էին իրենց աչքերը, լուռ դիտում էին, իրենց լո՜ւռ երազը, աստղա՜յին, սիրո՜ւն: Ձյունը իջնում էր, խավարի մեջ սահելով` առանց վախի, զգուշորեն ոտքերտդնելով գետնին, ու նաելով վեր աստղերին, որտեղից, որ եկել էր:

Ձյան մյուս փաթիլներից մեկին հեծնած

Էլի... էլի ու էլի անընդմեջ: Էլի ես եմ, էլի դու դիմացս, կանգնած նայում ես ինձ, բաժանվում անվերջ մասերի ու կառչում երկնքից, իսկ ես անվերջ նայում եմ քեզ, քեզ: Դու հեքիաթ ես, թափվող երկնքից, դու հեքիաթ ես, ում ոչ բոլորն են սիրում, դու հեքիաթ ես, ում սպասում են , բոլոր նրանք ովքեր երազանք ունեն, ովքեր հավատում են հրաշքին, ու ԵՍ, ես որ հավատում եմ, քո կամքի ուժին:

Thursday, December 24, 2015

Ու հանկարծ լույսը ճըտ միացավ

Այսօր... այսօր... հենց այսօր էր այն օրը` ոչ հասարակ հինգշաբթին: Մի խումբ 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարանցիներով գնացինք Ս. Երրորդություն եկեղեցի` Տեր Զենոնի հետ հանդիպման: Մեդիակենտրոնում մեզ միացավ տիար Բլեյանը: Էնքան հաճելի բան կար Տեր Հոր մեջ, երևի հենց էն պատճառով, որ Տեր Հայր էր:

Thursday, December 3, 2015

Որ պիտի տանի ու անհետացնի երազանքների գրկում..

Մարդ պիտի կառուցել իմանա: Պիտի կառուցի, որ սիրի, որ զգա: Կառուցելու տեսակները շատ են, շատ, ամենաանվերջանալին, ամենաուրախը կամ տխուրը:

Monday, October 26, 2015

Նայել․․՝ հեռվից երևացող համր լույսերին...

Բոլորս էլ ապրելու իրավունք ունենք։ Մենք բոլորս ապրում ենք ժամանակի հետ միասին։ Մարդիկ այնքան տարբեր են։ Ունեն տարբեր երազանքներ, տարբեր մտքեր։ Ես ապրում եմ, որ ապրեմ։ Հա՛, հենց ուղղակի ապրել եմ ուզում։ Դա այնքան հետաքրքիր է։

Wednesday, October 21, 2015

Ես եմ՝ քո անմահությունը



Ես եմ՝ քո անմահությունը։ Անմահությունը։ Ես եմ։

Ամպերը՝ երկնքում, աստղերը` ամպերի վրա, իսկ լուսինը՝ աստղերի գրկում։ Այնքան գեղեցիկ է երկինքը այսօր։

Ես ուղղակի նստած էի դրսում, իսկ քամին քայլում էր ներսովս, քշում դեպի վեր-վար։ Ես ուզում էի, որ բաց թողնի ինձ, բայց չէր թողնում՝ փորձելով հասկացնել ոչինչը։ Նա բարձրացնում էր ինձ վեր։ Դեպի աստղերը։ Դեպի լուսինը։ Ու էլի։ Ես եմ, չե՞ս կարոտել ինձ, մոռացել էի՞ր։

Tuesday, October 6, 2015

Գիտեմ՝ չգնաց․.. ասաց, որ կգա

Ու էլի անձրև։ Կաթիլները դանդաղ կաթկթում էին ջրափոսերի մեջ, բայց տերևները դեռ թափվել չէին ուզում։ Կաթ-կաթ, իսկ հետո․․․ հետո ի՞նչ եղավ անձրևին։ Գիտեմ՝ չգնաց։ Ասաց, որ կգա։

Friday, September 25, 2015

Փորձում հասկանալ անհասկանալին, փորձում գտնել գաղտնիքը

Լրացուցիչ կրթությունը ինձ համար, տարատեսակ գործունեություն է: Ճափորդությունը ինձ համար ամենագիտահանրամատչելիներից է: Գնալուց առաջ ես պետք է տեղեկանամ այդ վայրի մասին, իսկ եթե ինձ հարմար չի եղել կամ ես չեմ ցանկացել տեղեկանալ-իմանալ այդ տարածքի մասին, ուրեմն ես կգնամ, կհայնաբերեմ... կգնամ, կտեսնեմ և կճնաչեմ:

Monday, September 21, 2015

Վեր ու վար.

Վերև ու ներքև: Վերև, ներքև: Վեր ու վար: Բարձրանալ ու իջնել: Աստիճանները բարձրանալն ու իջնելը այնքան հաճելի է: Երբ մտքերտ խառն են, գզ-գզված, բայց և միաժամանակ հաճելի ու երևի բարի:

Saturday, September 19, 2015

Եվ ճանապարհը գեղեցիկ էր ("And the way was beautiful")



Ճանապարհը, որ անցանք, գագաթը, որին հասանք, հաղթահարեցինք: Դժվար թվաց: Բայց իրականում, երբ դանդաղ քայլեցիր, զմայլվեցիր, երբ նայցիր հեռվից հեռու քաղաքիդ, հիացմունքով հասկացար, որ արժեր, որ պետք էր:

Friday, September 11, 2015

Հասարակությունը օգնում է թե՞ վնասում.

Ինձ հացնո՞ւմ եք, հասարակությունը օգնում է թե՞ վնասում...: Իսկ ի՞նչպես եք մտածում դուք: Ամեն քայլափոխին աղբամաններ են դրված, բայց մարդիկ, միևնույն ժամանակ  անցնում են աղբամանի կողքով և գցում ոչ աղբամանի մեջ`իրենց ոտքի տակ: 

Sunday, September 6, 2015

Հենց կանգնեցի լեռան արջև տակն ու վրա եղավ ներսս

Ես սպասում էի: Ուզում էի շա˜տ վաղուց: Բայց չէր լինում: Ու հենց երեկ կատարվեց: Երազանքս կատարվեց: Եվս մի երազանքի իրականացում: Ինչքան եմ երազել էդ պահի մասին:

Tuesday, September 1, 2015