Sunday, August 30, 2015
Thursday, August 6, 2015
Saturday, August 1, 2015
Sunday, June 14, 2015
Եռօրյա ճամփորդության դեպի Լոռու մարզի Այգեհատ գյուղ
Մի խումբ
սովորողներով ամսի
10-ին գնացել
էինք եռօրյա
ճամփորդության դեպի
Լոռու մարզի Այգեհատ գյուղ:
Մեկնել ենք
ժամը 9:00-ին
Սբ. Երրորդություն եկեղեցու մոտից:
Առաջին կանգառը
եղավ տառերի
պուրակում, նկարվեցինք,
նկարեցինք նախաճաշեցինք
ու շարժվեցինք
դեպի Դսեղ: Բայց այս անգամ մեզ չհաջողվեց այցելել Հովհաննես
Թումանյանի տուն... Քանի որ
մեքենան առաջացել
էր ու
հեռացել գյուղից, մենք որոշեցինք
գնալ դեպի
Քոբայրավանք, հաղթահարեցինք բարձունքը, մտանք
եկեղեցիները, որտեղ
ի դեպ նկարներ
կային, որոնք
պահպանվել էին
5-րդ դարից
մինչ հիմա...
Saturday, June 13, 2015
Saturday, May 30, 2015
Sunday, April 26, 2015
Sunday, April 19, 2015
Tuesday, April 7, 2015
Monday, March 30, 2015
Բարձունք, որ բոլորը հաղթահարելու են ու.....
Կա՛: Իմ հոգու բարձունքն է այդ բարձունքը: Ես միշտ ձգտում եմ հասնել իմ բարձունքին, բայց... միշտ երբ բարձրանում եմ, փորձում հասնել այդ բարձունքին, ինձ խանգարում է կայծակը, տակն ու վրա անում ամեն ինչ, իսկ ես չեմ նահանջում, միշտ բարձրանում եմ: Տեսնես ինչ կա այնտեղ: Ճանապարհը դատարկ չէ՝ ծառեր կան,ծաղիկներ, ի՞սկ կային այդ ծառերն ու ծաղիկները, երբ ես դեռ չէի տեսել այդ վայրը, չէի անցել այդ արահետներով..Ոչ, ոչինչ էլ չկար: Երբ ես ծնվեցի, ինձ միշտ այնտեղ էին տանում մինչև իմ 1 տարեկան դառնալը, իսկ հետո՞, երբ կհա՞սնեմ ես այնտեղ, Երբե՞ք, ո՜չ… Երբ դառնամ ես ծեր մի պառավ, ձեռնափայտով քայլեմ, ու մազերս լինեն սպիտակ: Մարդկանց մեջ՝ բոլորի մեջ կա այդ բարձունքը ՝ Սիզբը և Վերջը:Ապրում ենք սկիզբը, հետո՝ վերջը, ու ի՞նչ է լինում դրանից հետո՞ ... Վախճանվում ենք:Ծնվում ես դեռ ոչինչ չիմանալով, ապրում ես կյանքը, իսկ հետո կյանքից շատ բան իմանալով՝ կարողանում ես բարձրանալ այդ բարձունքը, չէ՞ որ արդեն շա՜տ բան գիտես…:
Thursday, March 19, 2015
Կենտրոնական բանկում....
Այսօր մի խունբ երեխաներով գնացինք Կենտրոնական բանկ: Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք` մեզ ներկայացրեցին թե, երբ դրամ չի եղել ինչպես են առևտուր արել, ներկայեցրեցին տարբեր ժամանակների կոպոկները հետո հին և նոր թղթադրամները: Նրանք ներկայացրին բանկային գործունեությությունը, վարկեր, ավանդներ և այլն, շատ հետաքրքիր օր էր:
Saturday, March 14, 2015
Saturday, March 7, 2015
Sunday, February 8, 2015
Վահան Տերյան
- ամենահուզիչ բանաստեղծությունը՝Իմ խաղաղ երեկոն է հիմա, որովհետև այս բանաստեղծությունում Տերյանը շատ հույզեր է արտահայտել:
- ամենապայծառ բանաստեղծությունը՝Սենտիմենտալ երգը, որովհետև այստեղ պայծառություն:
- ամենաձանձրալի բանաստեղծությունը՝Չեմ ընտում,որովհետև ինձ համար Տերյանը ձանձրալի բանաստեղծություն չունի:
- ամենաթեթև բանաստեղծությունը՝Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, որովհետև, երբ կարդում եմ այս բանաստեղծությունը վրաս խաղաղություն,թեթեևություն է ինջնում:
- ամենամռայլ բանաստեղծությունը՝Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում, որովհետև այդ թախիծը այնքն ծանր էր, որ ուզւոմ ես մահանալ:
- ամենառոմանտիկ բանաստեղծությունը՝Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, որովհետև այստեղ խոսվում է իր սիրած էակի մասին, որին նա սիրում էր, բայց այդ աղջիկը հեռացել էր Տերյանից:
- ամենալացկան բանաստեղծությունը՝հուշերի երկրումը, որովհետև, երբ կարդում եմ այդ բանաստեղծությունը սիրտս ուզում է լացել ու ճչալ(Գուցե և ուրախությունից):
- ամենախաղաղ բանաստեղծությունը՝Սիրահարվածը,որովհետև այստեղ սեր կար, իսկ եթե սեր կա, ապա կա, խաղաղություն ևս:
Monday, January 26, 2015
Տիկնիկային թատրոն
Նյութը դիտելու համար սեղմեք այստեղ:
Իմ հարազատ նոր դպրոց, դուք իմ սիրելիներն եք, ու միշտ կմնաք իմ սիրելիները: Հարազատությունը ինձ թույլ տվեց հիշել այն ժամանակները, երբ սովորում էի ես այդտեղ, նա ասեց դու կարոտում ես... և իրոք ես կարոտում եմ: Կարոտս ինձ դրթեց ընտրությունս այսպես կատարել
Իմ հարազատ նոր դպրոց, դուք իմ սիրելիներն եք, ու միշտ կմնաք իմ սիրելիները: Հարազատությունը ինձ թույլ տվեց հիշել այն ժամանակները, երբ սովորում էի ես այդտեղ, նա ասեց դու կարոտում ես... և իրոք ես կարոտում եմ: Կարոտս ինձ դրթեց ընտրությունս այսպես կատարել
Saturday, January 24, 2015
Բյուրեղապատում
Քիմիայից անցնում ենք խառնուրդներից մաքուր նյութերի ստացումը:
Որոշեցի օգտաործելով բյուրեղացման եղանակը ստանալ պղնձաջասպից բյուրեղներ: Նախ պետք է ստանալ պղնձաջասպի լուծույթը, լուծույթը ստանալուց հետո տաքացնել այն, իսկ հետո դնել մի կողմ և ամեն օր հետևել բյուրեղացման ընթացքին: Արձակուդները սկսվեցին և ես չկարողացա հետևել:Երբ հետ եկա, ոչինչ չնկատելով, որոշեցի ջուրը թափել, այդ պահին նկատեցի իմ բյուրեղիկին: Այդ ամենից հետո ընկեր Սուսաննայի խորհդով գնացի Արհեստագործական, խնդրեցի ոսկերիչներին, որ բյուրեղիկիս համար պատյան սարքեն,որպեսզի մայրիկիս ծննդյան նվեր նվիրեմ:
Որոշեցի օգտաործելով բյուրեղացման եղանակը ստանալ պղնձաջասպից բյուրեղներ: Նախ պետք է ստանալ պղնձաջասպի լուծույթը, լուծույթը ստանալուց հետո տաքացնել այն, իսկ հետո դնել մի կողմ և ամեն օր հետևել բյուրեղացման ընթացքին: Արձակուդները սկսվեցին և ես չկարողացա հետևել:Երբ հետ եկա, ոչինչ չնկատելով, որոշեցի ջուրը թափել, այդ պահին նկատեցի իմ բյուրեղիկին: Այդ ամենից հետո ընկեր Սուսաննայի խորհդով գնացի Արհեստագործական, խնդրեցի ոսկերիչներին, որ բյուրեղիկիս համար պատյան սարքեն,որպեսզի մայրիկիս ծննդյան նվեր նվիրեմ:
Friday, January 23, 2015
Կենտրոն հեռուստաընկերության շենքում
Այսօր մենք գնացինք նկարահանման՝Կենտրոն հեռուստաալիքի հաղորդումներից մեկում նկարահանվելու: Օրը շատ հետաքրքիր անցավ: Ծիծաղում էինք, խոսոում, զրուցում: Ունեցանք Լուսինե Բադալյան անունով մի նոր ընկեր՝հաղորդավար է: Շատ տարբեր բաներ իմացանք նրա մասին: Շատ հաճելի մարդ էր, հաճելի զրույց էր, էլի եմ ուզու՜մ: Ճիշտ է մի քանի ժամ է անցել, բայց հասցրի կարոտել այդ վարկյանները..
Tuesday, January 13, 2015
Արեգապատում
1.Արեգը մտավ իմ սենյակ.
_Աիդ, մի բան ասե՞մ:
_Ասա:
_Ինչի՞են մեծերը հիմար կատակներ անում ու ծիծաղում դրանց վրա:
_Բայց ծիծաղելի կատակներ էլ են լինում, Արեգ:
_Գիտեմ, ես նկատի ունեմ հիմար մեծերին:
2._Որ մեծանամ, բանակ եմ գնալու, նկարիչ եմ դառնալու ու երկնքի գիտնական, որ վերջապես իմանամ՝ ինչ ա կատարվում տիեզերքում:
Երկար ժամանակ մեքենայի մեջ լուռ էր, ինչ-որ մտքի վրա կենտրոնացած:
_Աիդ, գիտե՞ս ինչ էի մտածում:
_Ի՞նչ:
_Ոնց անեմ, որ էս մեքենան առանց բենզինի ու առանց գազի աշխատի: Ախր դրանց վրա շատ ենք փող ծախսում:
_Եվ...
_Ոնց որ մի բան մտածել եմ, բայց լրիվ չեմ գտել: Հըլը էլի պիտի շատ մտածեմ:
3._Աիդա, ես մեր Երևանի տիկնիկայինները չեմ հավանում:
Քիչ հետո.-Այդ, որ մեծանամ, գիտե՞ս՝ ինչ եմ դառնալու: Տիկնիկային նայող. ես գրեմ, ես ասեմ՝ ինչ անեն, ես նայեմ:
_Ռեժիսոր ես ուզում լինել:
_Հա, որ սովորեցնեմ՝ ոնց անեն:
_Բա չե՞ս ուզում խաղալ:
_Ի՜, բա ոնց նայեմ:
-Ա՛յդ, էս էլ ռեզիշորի աթոռն եմ սարքել:
_Այդ, ես տիկնիկային թատրոն եմ ունենալու, բայց ոչ թե մեծերի այլ փոքրերի համար: Մեծերի համարը հետաքրքիր չի:
_Այդ, ինձ մազի սպիտակ ներկ կտա՞ս, մազերս ներկեմ, ասեմ ես պապիկ եմ: Բոլորը կզարմանան՝ էս ի՜նչ պուճուր պապի ա: Ես էլ մտքիս մեջ կծիծաղեմ:
Անձրևափոսի մոտ զգուշացնում է.
_Աիդա, էս ցեխալճից զգույշ, հանկարծ ոտքդ կչմփա մեջը ու դու կդառնաս ցեխալճի պառավ:
4.Արեգի պատմություններից
-Աիդա, իմացի, մանդարինի վրայի էս սպիտակները հագուստ են, որ չմրսեն: Բա ո՜նց: Կողքի թելերն էլ խզբզոց են, ով կարդաց-կարդաց: _Մեր տունը 11 համարն, չէ՞: Բա ինչից ա, որ երկու հատ մեկերը իրար կողք են դնում, լինում ա 11, իսկ երկու փայտիկ կամ ուրիշ բան են դնում, լինում ա երկուս:
_ Աիդա, էսօր ես 31 գդալ ճաշ եմ կերել:Մնացածը մնաց: Տիկին Նունեին ասելու եմ, որ ամեն երեխին 31 գդալից ավել ճաշ չլցնի: Մնացածը ափսոս չի՞: Է՜... ափսոս է, տիկին Նունեն ինձ կլսի, գիտե՞ս:
_Բարակը երկար է, հաստը՝ կարճ: Հաստինը բարակի մեջ տեղ չի անի, եթե բարակը երկար չլինի: Տես, ռեզինը թելի մեջ ո՞նց կտեղավորվի, եթե թելը երկար չլինի:
5.Լեգոներով կամուրջ էր պատրաստում, անընդհատ փլվում էր.
_Էս ի՜նչ ընկակամուրջ ա:Փուչիկներից ու ոզնիներից էինք խոսում.
_ինչ լավ ա, չէ՞, որ ես փշավոր չեմ, թե չէ կյանքս տխուր կանցներ:
_ Ի՞նչ ես էդպես լուրջ մտածում:
_Մտածում եմ՝ որ մեծանամ ինչ սարք ստեղծեմ, որ ոչ մեկը դեռ չի ստեղծել:
6.Մեր այգում՝ ծառի տակ զրուցում ենք.
_Աիդա, ասե՞մ, ծառն ում է սիրում:_Ո՞ւմ:
_5 հոգու՝ մարդուն, հողին, իր նման ծառին, ջրին, հողին... չէ՝ վեց. մեկ էլ մեղվին ա սիրում, որ օգնում ա իրան, որ մրգեր ունենա,,, Ես կարծում եմ՝ մեղր էլ մեղվին ա սիրում, որ իրան մեղր ա դարձնում... ծաղկի փոշուց:
Ես անտառի անունը դեղին դրեցի:
Պապը սենյակն է նորոգում: Արեգն ուշադիր հետևում է, մեկ-մեկ էլ օգնում:
_Տուն սարքել եմ սովորում, որ մեծանամ, չվառվող աստղի վրա տուն սարքեմ: Գիտե՞ս՝ էդ աստղի անունը ի՞նչ եմ դրել (Արեգը սիրում է անուններ դնել)... Թարս, որովհետև ինքը չի վառվում:
Անձրևից հետո բակի գլաքարերը սառն էին: Արեգը մի քար վերցրեց, որ դնի սեղանի թղթին:
_Քարերը սառն են, որովհետև իրենց ոչ ոք չի սիրում: ՀԻմա էս քարին ես կսիրեմ, ու ինքը կտաքանա:
Քարը մի քիչ պահեց բռի մեջ, լուռ, հետո ասաց.
_Տեսա՞ր, քարը տաքացավ:
6.Ես սարդերի ընկերն եմ ու շատ վատ ա, որ սարդերը չեն խոսում: Իրենք ամեն ինչ գիտեն իրենց մասին, իսկ ես՝ ոչ մի բան չգիտեմ: Ու իրանք էլ չեն կարողանում պատմել, որ իմանամ:
Արեգը երկար ժամանակ կռացած ինչ-որ բան էր անում: Ողղվեց ու ասաց.
_Վա՜յ, խելքս խառնվեց:
Ապակիով խաղում էր: Քիչ հետո՝ Այդ, էս ապակին ոնց որ մեծադիտակ լինի:
Օրը սառն էր ու անձրևոտ:
_Այդ, որ մեծանամ ծառի շոր եմ հորինելու:
7. Արեգը պլաստիլինով խաղում է:
_Ա՛յդ, մարդու փորի միջի ուտելիքն եմ սարքում: Կլոր եմ սարքում:_Ինչո՞ւ:
_Որովհետև մարդու փորի միջի ուտելիքն էլ է կլոր:
_Ի՞նչից իմացար:
_Մարդու խողովակները (Արեգն այդպես է անվանում արյունատար ու մնացած անոթները) կլոր են, չէ՞
_Բա դա ինչի՞ց իմացար:
_Քո ձեռքի վրայի խողովակներից:
Հետո իր սովորության համաձայն ինքն իրեն եզրակացրեց՝ հա՜, կլոր մտնում է (ուտելիքը), կլոր դուրս գալիս:
8.Արեգը պլաստիլինով խաղում է:
_Ա՛յդ, մարդու փորի միջի ուտելիքն եմ սարքում: Կլոր եմ սարքում:_Ինչո՞ւ:
_Որովհետև մարդու փորի միջի ուտելիքն էլ է կլոր:
_Ի՞նչից իմացար:
_Մարդու խողովակները (Արեգն այդպես է անվանում արյունատար ու մնացած անոթները) կլոր են, չէ՞
_Բա դա ինչի՞ց իմացար:
_Քո ձեռքի վրայի խողովակներից:
Հետո իր սովորության համաձայն ինքն իրեն եզրակացրեց՝ հա՜, կլոր մտնում է (ուտելիքը), կլոր դուրս գալիս:
9.Արեգին կարտեր եմ առել, խաղալ ենք սովորում՝ 1-ը 1-ին է տանում, 2-ը երկուսին ու այդպես շարունակ: Խաղալիս այնպես ստացվեց, որ իր աղջիկը (dama) աղջիկ տարավ:
_Ի՜, Ա՜յդ, սխալ ա, աղջիկը տղա պիտի տանի: Երեկոն ամպոտ էր, լուսինը հաճախ էր ծածկվում ամպերով: Արեգը երգ էր հորինում, որ լուսինը դուրս գա ամպերի տակից: Լուսինը չէր երևում:
_Իմ կարծիքով՝ լուսնին ինչ-որ բան ա եղել, լուսնի հետ ինչ-որ բան էն չի:
_Ինչի՞ ա էդպես:
_Ուրեմն՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:
(Որտեղ էր լսե՜լ: Ի՞նչ իմանամ):
10.Արեգի վերջին մտքերից
-Աիդա, պատկերացնո՞ւմ ես, ես էնքան փոքր լինեի, որ մամայիս փորիկի մեջ լինեի, ու իմ ծնունդը փորիկի մեջ անեինք: ես մենակ կլինեի (կարճ դադար), ծնունդի տորթը մենակ կուտեի (կարճ դադար) խոզի պես:Wednesday, December 17, 2014
Subscribe to:
Posts (Atom)

















