Saturday, September 19, 2015

Եվ ճանապարհը գեղեցիկ էր ("And the way was beautiful")



Ճանապարհը, որ անցանք, գագաթը, որին հասանք, հաղթահարեցինք: Դժվար թվաց: Բայց իրականում, երբ դանդաղ քայլեցիր, զմայլվեցիր, երբ նայցիր հեռվից հեռու քաղաքիդ, հիացմունքով հասկացար, որ արժեր, որ պետք էր:

Friday, September 11, 2015

Հասարակությունը օգնում է թե՞ վնասում.

Ինձ հացնո՞ւմ եք, հասարակությունը օգնում է թե՞ վնասում...: Իսկ ի՞նչպես եք մտածում դուք: Ամեն քայլափոխին աղբամաններ են դրված, բայց մարդիկ, միևնույն ժամանակ  անցնում են աղբամանի կողքով և գցում ոչ աղբամանի մեջ`իրենց ոտքի տակ: 

Sunday, September 6, 2015

Հենց կանգնեցի լեռան արջև տակն ու վրա եղավ ներսս

Ես սպասում էի: Ուզում էի շա˜տ վաղուց: Բայց չէր լինում: Ու հենց երեկ կատարվեց: Երազանքս կատարվեց: Եվս մի երազանքի իրականացում: Ինչքան եմ երազել էդ պահի մասին:

Tuesday, September 1, 2015

Sunday, August 30, 2015

Գիշերվա երազ ~



Լուսընկայ գիշերուան

Թափառողն եմ լըռին.
Ծեր վարդեր կը դողա՜ն
Որ ցուրտէն չսառին...

Լուսնի լո՜յս ամէն դի,
Նոյնիսկ ի՜մ աչքերուս.
Բայց ինչո՞ւ կը կաթի
Սա արցունքն այտերուս...

Լուսընկայ գիշերուան
Թափառողն եմ լըռին.
Երազներս կը դողա՜ն
Որ լուսնէն չսառին...

Thursday, August 6, 2015

Անընդմեջ կամ էլի կրկնվեց



Արև: Շոգ: Նորից սկսվեց: Տոթ է: էլ չեմ դիմանում: Զովացուցիչ ըմպելիքը հաստատ կփրկի: Թե չէ՞:Չէ... էլ չեմ ուզում: Փոշմանել ե՞մ: Հա' Չեմ վախենում ասելուց: Ես վախկոտ չեմ: Չէ˜:

Saturday, August 1, 2015

Երազել երկար ժամանակ, իսկ հետո հատիկ առ հատիկ կատարել դրանք


Մեղրաձոր: Հաճելի միջավայր: Նոր մարդիկ: Խաղեր: Իսկական ընկերություն: Ինչի՞ց, որոշվեցի՞, ասեմ.
Հասկացա ընկերությունը ինչ բան է, երբ տեսա իսկական ընկերների: Մեկս մյուսին օգնում էինք: Ու միշտ նայում դիմացներս: Հաճելի միջավայր: Երեկոյան ժամերին հատկապես: Խարույկ: Երգեր: Երգում էին բոլորը:


Sunday, June 14, 2015

Եռօրյա ճամփորդության դեպի Լոռու մարզի Այգեհատ գյուղ

Մի խումբ սովորողներով ամսի 10-ին գնացել էինք եռօրյա ճամփորդության դեպի Լոռու մարզի Այգեհատ գյուղ:
Մեկնել ենք ժամը 9:00-ին Սբ. Երրորդություն եկեղեցու մոտից: Առաջին կանգառը եղավ տառերի պուրակում, նկարվեցինք, նկարեցինք նախաճաշեցինք ու շարժվեցինք դեպի Դսեղ: Բայց այս անգամ մեզ չհաջողվեց այցելել Հովհաննես Թումանյանի տուն... Քանի որ մեքենան առաջացել էր ու հեռացել  գյուղից, մենք որոշեցինք գնալ դեպի Քոբայրավանք, հաղթահարեցինք բարձունքը, մտանք եկեղեցիները, որտեղ ի դեպ նկարներ կային, որոնք պահպանվել էին 5-րդ դարից մինչ հիմա..

Saturday, June 13, 2015

Ծագումնաբանություն



Նկարագրություն  (Ինձ հենց սկզբից հետաքրքրել են աչքերը, այդ իսկ պատճառով որոշեցի հետազոտել աչքերը և նրանց գենետիկան)



Նկար 1. Իմ աչք. գեներով՝ Հայ



Sunday, April 26, 2015

Բայց սա իմ հայրենիքին է, իմ քաղաքը

Իմ ճանաչած հայրենիքը այնպիսին չէ, ինչպիսին Դանիել Վարուժանի ճանացած հայրենիքն էր: 

Sunday, April 19, 2015

Անձրևից հետո...





Անձրևից հետո, ամեն ինչ փոխվում է, կյանքն է փոխվում, սիրտը, տրամադրությունըԲայց սիրում եմ ես անձրևը, սիրում եմ սառնությունը՝ հոգին սառնության, քամին, օդը, որ բուրում է անձրևից հետո

Monday, March 30, 2015

Թումանյան և Աղայան կապի մասին

 Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է:

Բարձունք, որ բոլորը հաղթահարելու են ու.....

Կա՛: Իմ հոգու բարձունքն է այդ բարձունքը: Ես միշտ ձգտում եմ հասնել իմ բարձունքին, բայց... միշտ երբ բարձրանում եմ, փորձում հասնել այդ բարձունքին, ինձ խանգարում է կայծակը, տակն ու վրա անում ամեն ինչ, իսկ ես չեմ նահանջում, միշտ բարձրանում եմ: Տեսնես ինչ կա այնտեղ: Ճանապարհը դատարկ չէ՝ ծառեր կան,ծաղիկներ, ի՞սկ կային այդ ծառերն ու ծաղիկները, երբ ես դեռ չէի տեսել այդ վայրը, չէի անցել այդ արահետներով..Ոչ, ոչինչ էլ չկար: Երբ ես ծնվեցի, ինձ միշտ այնտեղ էին տանում մինչև իմ 1 տարեկան դառնալը, իսկ հետո՞, երբ կհա՞սնեմ ես այնտեղ, Երբե՞ք, ո՜չ… Երբ դառնամ ես ծեր մի պառավ, ձեռնափայտով քայլեմ, ու մազերս լինեն սպիտակ: Մարդկանց մեջ՝ բոլորի մեջ կա այդ բարձունքը ՝ Սիզբը և Վերջը:Ապրում ենք սկիզբը, հետո՝ վերջը, ու ի՞նչ է լինում դրանից հետո՞ ... Վախճանվում ենք:Ծնվում ես դեռ ոչինչ չիմանալով, ապրում ես կյանքը, իսկ հետո կյանքից շատ բան իմանալով՝ կարողանում ես բարձրանալ այդ բարձունքը, չէ՞ որ արդեն շա՜տ բան գիտես…:

Thursday, March 19, 2015

Կենտրոնական բանկում....

Այսօր մի խունբ երեխաներով գնացինք Կենտրոնական բանկ: Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք` մեզ ներկայացրեցին թե, երբ դրամ չի եղել ինչպես են առևտուր արել, ներկայեցրեցին տարբեր ժամանակների կոպոկները հետո հին և նոր թղթադրամները: Նրանք ներկայացրին բանկային գործունեությությունը, վարկեր, ավանդներ և այլն, շատ հետաքրքիր օր էր:

Saturday, March 7, 2015

Շնորհավոր...

Մայրիկ, իմ հրաշք, իմ բարի...Աշխարհի վրա գտնվող ամենաբարի ամենանուրբ էակն է, որ ապրում է:

Sunday, February 8, 2015

Վահան Տերյան


  • ամենահուզիչ բանաստեղծությունը՝Իմ խաղաղ երեկոն է հիմա, որովհետև այս բանաստեղծությունում Տերյանը շատ հույզեր է արտահայտել: 
  • ամենապայծառ բանաստեղծությունը՝Սենտիմենտալ երգը, որովհետև այստեղ պայծառություն:
  • ամենաձանձրալի բանաստեղծությունը՝Չեմ ընտում,որովհետև ինձ համար Տերյանը ձանձրալի բանաստեղծություն չունի:
  • ամենաթեթև բանաստեղծությունը՝Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, որովհետև, երբ կարդում եմ այս բանաստեղծությունը վրաս խաղաղություն,թեթեևություն է ինջնում:
  • ամենամռայլ բանաստեղծությունը՝Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում, որովհետև այդ թախիծը այնքն ծանր էր, որ ուզւոմ ես մահանալ:
  • ամենառոմանտիկ բանաստեղծությունը՝Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, որովհետև այստեղ խոսվում է իր սիրած էակի մասին, որին նա սիրում էր, բայց այդ աղջիկը հեռացել էր Տերյանից:
  • ամենալացկան բանաստեղծությունը՝հուշերի երկրումը, որովհետև, երբ կարդում եմ այդ բանաստեղծությունը սիրտս ուզում է լացել ու ճչալ(Գուցե և ուրախությունից):
  • ամենախաղաղ բանաստեղծությունը՝Սիրահարվածը,որովհետև այստեղ սեր կար, իսկ եթե սեր կա, ապա կա, խաղաղություն ևս:

Monday, January 26, 2015

Տիկնիկային թատրոն

Նյութը դիտելու համար սեղմեք այստեղ:

Իմ հարազատ նոր դպրոց, դուք իմ սիրելիներն եք, ու միշտ կմնաք իմ սիրելիները: Հարազատությունը ինձ թույլ տվեց հիշել այն ժամանակները, երբ սովորում էի ես այդտեղ, նա ասեց դու կարոտում ես... և իրոք ես կարոտում եմ:  Կարոտս ինձ դրթեց ընտրությունս այսպես կատարել