Thursday, December 24, 2015

Ու հանկարծ լույսը ճըտ միացավ

Այսօր... այսօր... հենց այսօր էր այն օրը` ոչ հասարակ հինգշաբթին: Մի խումբ 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարանցիներով գնացինք Ս. Երրորդություն եկեղեցի` Տեր Զենոնի հետ հանդիպման: Մեդիակենտրոնում մեզ միացավ տիար Բլեյանը: Էնքան հաճելի բան կար Տեր Հոր մեջ, երևի հենց էն պատճառով, որ Տեր Հայր էր:

Thursday, December 3, 2015

Որ պիտի տանի ու անհետացնի երազանքների գրկում..

Մարդ պիտի կառուցել իմանա: Պիտի կառուցի, որ սիրի, որ զգա: Կառուցելու տեսակները շատ են, շատ, ամենաանվերջանալին, ամենաուրախը կամ տխուրը:

Monday, October 26, 2015

Նայել․․՝ հեռվից երևացող համր լույսերին...

Բոլորս էլ ապրելու իրավունք ունենք։ Մենք բոլորս ապրում ենք ժամանակի հետ միասին։ Մարդիկ այնքան տարբեր են։ Ունեն տարբեր երազանքներ, տարբեր մտքեր։ Ես ապրում եմ, որ ապրեմ։ Հա՛, հենց ուղղակի ապրել եմ ուզում։ Դա այնքան հետաքրքիր է։

Wednesday, October 21, 2015

Ես եմ՝ քո անմահությունը



Ես եմ՝ քո անմահությունը։ Անմահությունը։ Ես եմ։

Ամպերը՝ երկնքում, աստղերը` ամպերի վրա, իսկ լուսինը՝ աստղերի գրկում։ Այնքան գեղեցիկ է երկինքը այսօր։

Ես ուղղակի նստած էի դրսում, իսկ քամին քայլում էր ներսովս, քշում դեպի վեր-վար։ Ես ուզում էի, որ բաց թողնի ինձ, բայց չէր թողնում՝ փորձելով հասկացնել ոչինչը։ Նա բարձրացնում էր ինձ վեր։ Դեպի աստղերը։ Դեպի լուսինը։ Ու էլի։ Ես եմ, չե՞ս կարոտել ինձ, մոռացել էի՞ր։

Tuesday, October 6, 2015

Գիտեմ՝ չգնաց․.. ասաց, որ կգա

Ու էլի անձրև։ Կաթիլները դանդաղ կաթկթում էին ջրափոսերի մեջ, բայց տերևները դեռ թափվել չէին ուզում։ Կաթ-կաթ, իսկ հետո․․․ հետո ի՞նչ եղավ անձրևին։ Գիտեմ՝ չգնաց։ Ասաց, որ կգա։

Friday, September 25, 2015

Փորձում հասկանալ անհասկանալին, փորձում գտնել գաղտնիքը

Լրացուցիչ կրթությունը ինձ համար, տարատեսակ գործունեություն է: Ճափորդությունը ինձ համար ամենագիտահանրամատչելիներից է: Գնալուց առաջ ես պետք է տեղեկանամ այդ վայրի մասին, իսկ եթե ինձ հարմար չի եղել կամ ես չեմ ցանկացել տեղեկանալ-իմանալ այդ տարածքի մասին, ուրեմն ես կգնամ, կհայնաբերեմ... կգնամ, կտեսնեմ և կճնաչեմ:

Monday, September 21, 2015

Վեր ու վար.

Վերև ու ներքև: Վերև, ներքև: Վեր ու վար: Բարձրանալ ու իջնել: Աստիճանները բարձրանալն ու իջնելը այնքան հաճելի է: Երբ մտքերտ խառն են, գզ-գզված, բայց և միաժամանակ հաճելի ու երևի բարի:

Saturday, September 19, 2015

Եվ ճանապարհը գեղեցիկ էր ("And the way was beautiful")



Ճանապարհը, որ անցանք, գագաթը, որին հասանք, հաղթահարեցինք: Դժվար թվաց: Բայց իրականում, երբ դանդաղ քայլեցիր, զմայլվեցիր, երբ նայցիր հեռվից հեռու քաղաքիդ, հիացմունքով հասկացար, որ արժեր, որ պետք էր:

Friday, September 11, 2015

Հասարակությունը օգնում է թե՞ վնասում.

Ինձ հացնո՞ւմ եք, հասարակությունը օգնում է թե՞ վնասում...: Իսկ ի՞նչպես եք մտածում դուք: Ամեն քայլափոխին աղբամաններ են դրված, բայց մարդիկ, միևնույն ժամանակ  անցնում են աղբամանի կողքով և գցում ոչ աղբամանի մեջ`իրենց ոտքի տակ: 

Sunday, September 6, 2015

Հենց կանգնեցի լեռան արջև տակն ու վրա եղավ ներսս

Ես սպասում էի: Ուզում էի շա˜տ վաղուց: Բայց չէր լինում: Ու հենց երեկ կատարվեց: Երազանքս կատարվեց: Եվս մի երազանքի իրականացում: Ինչքան եմ երազել էդ պահի մասին:

Tuesday, September 1, 2015

Sunday, August 30, 2015

Գիշերվա երազ ~



Լուսընկայ գիշերուան

Թափառողն եմ լըռին.
Ծեր վարդեր կը դողա՜ն
Որ ցուրտէն չսառին...

Լուսնի լո՜յս ամէն դի,
Նոյնիսկ ի՜մ աչքերուս.
Բայց ինչո՞ւ կը կաթի
Սա արցունքն այտերուս...

Լուսընկայ գիշերուան
Թափառողն եմ լըռին.
Երազներս կը դողա՜ն
Որ լուսնէն չսառին...

Thursday, August 6, 2015

Անընդմեջ կամ էլի կրկնվեց



Արև: Շոգ: Նորից սկսվեց: Տոթ է: էլ չեմ դիմանում: Զովացուցիչ ըմպելիքը հաստատ կփրկի: Թե չէ՞:Չէ... էլ չեմ ուզում: Փոշմանել ե՞մ: Հա' Չեմ վախենում ասելուց: Ես վախկոտ չեմ: Չէ˜:

Saturday, August 1, 2015

Երազել երկար ժամանակ, իսկ հետո հատիկ առ հատիկ կատարել դրանք


Մեղրաձոր: Հաճելի միջավայր: Նոր մարդիկ: Խաղեր: Իսկական ընկերություն: Ինչի՞ց, որոշվեցի՞, ասեմ.
Հասկացա ընկերությունը ինչ բան է, երբ տեսա իսկական ընկերների: Մեկս մյուսին օգնում էինք: Ու միշտ նայում դիմացներս: Հաճելի միջավայր: Երեկոյան ժամերին հատկապես: Խարույկ: Երգեր: Երգում էին բոլորը:


Sunday, June 14, 2015

Եռօրյա ճամփորդության դեպի Լոռու մարզի Այգեհատ գյուղ

Մի խումբ սովորողներով ամսի 10-ին գնացել էինք եռօրյա ճամփորդության դեպի Լոռու մարզի Այգեհատ գյուղ:
Մեկնել ենք ժամը 9:00-ին Սբ. Երրորդություն եկեղեցու մոտից: Առաջին կանգառը եղավ տառերի պուրակում, նկարվեցինք, նկարեցինք նախաճաշեցինք ու շարժվեցինք դեպի Դսեղ: Բայց այս անգամ մեզ չհաջողվեց այցելել Հովհաննես Թումանյանի տուն... Քանի որ մեքենան առաջացել էր ու հեռացել  գյուղից, մենք որոշեցինք գնալ դեպի Քոբայրավանք, հաղթահարեցինք բարձունքը, մտանք եկեղեցիները, որտեղ ի դեպ նկարներ կային, որոնք պահպանվել էին 5-րդ դարից մինչ հիմա..

Saturday, June 13, 2015

Ծագումնաբանություն



Նկարագրություն  (Ինձ հենց սկզբից հետաքրքրել են աչքերը, այդ իսկ պատճառով որոշեցի հետազոտել աչքերը և նրանց գենետիկան)



Նկար 1. Իմ աչք. գեներով՝ Հայ



Sunday, April 26, 2015

Բայց սա իմ հայրենիքին է, իմ քաղաքը

Իմ ճանաչած հայրենիքը այնպիսին չէ, ինչպիսին Դանիել Վարուժանի ճանացած հայրենիքն էր: 

Sunday, April 19, 2015

Անձրևից հետո...





Անձրևից հետո, ամեն ինչ փոխվում է, կյանքն է փոխվում, սիրտը, տրամադրությունըԲայց սիրում եմ ես անձրևը, սիրում եմ սառնությունը՝ հոգին սառնության, քամին, օդը, որ բուրում է անձրևից հետո