Wednesday, October 19, 2016

Հատված 2



«99% Սպիտակ և 1% Սև»
Նոտաների անհետացում ․․․


Այնտեղ կանգնած էր մի երիտասարդ իբր «Ոստիկան» նա քաշքշում էր մի երիտասարդի թևից, իսկ երիտասարդը հազիվ էր զսպում իր արցունքները: Արցունքներ, որ երևի թե միայն ինձ էին հասանալի և միայն ես էի տեսնում։ Հավատացեք ինձ,՝ դրանք հեղեղի նման կթափվեին։ Բազմությունը հավաքվել էր նրանց շուրջը, իսկ ես հեռվում կանգնած համարյա թե ոչինչ չէի տեսնում: Երևում էին դրվագներ՝ թե ինչպես է ոստիկան կոչվածը քաշում տղայի ձեռքերից և գոռում.

Sunday, October 2, 2016

Հատված 1



























99%սպիտակ և 1% սև. 
Մաս 1. Լուսաբացը

Պատուհանից լսվում է անձրևի փոքրիկ կաթիլների նուրբ ձայնը, որ փորձում է ինձ դուրս բերել քնաթաթախ վիճակից: Բայց ես ցանկություն չունեմ բաց անելու աչքերս:
Ես պառկած եմ իմ անկողնում, աչքերս փակ են, սակայն մարմինս արթուն է: Փոքր-ինչ պառկելով` ես վերջապես բաց եմ անում աչքերս: Հայացքս գրավում է պատուհանը:
Զարմանալի է, անձրև չկար. միայն ամեպերն են մուգ մոխրագույն և խիտ:
Երևում է` այսօր անձրև է գալու: Ես վեր եմ կենում, նստում անկողնուս մեջ` հենվելով բարձիս, և սկսում եմ զննել շուրջ բոլորս: Անկողնուս կողքին դրված է փոքրիկ սեղան: Վրան դրված է մի գիրք՝ «Կյանքի իմաստը», Անտուան դե-սենտ Էքզյուպերի։ Գրքի վրա իմ վզնոցն է, կողքին` նրբաբույր օծանելիքս։ Անկողնուս դիմաց պատին է հենված դաշնամուրը։ Գեղեցիկ, սև դաշնամուրս։ Դաշնամուրի գլխին խրձով դրված են նոտաներս։ Դաշնամուրի հենց կողքին իմ զգեստապահարանն է։ Զարմանալի է, բայց սենյակս ամբողջովին հավաքված է՝ ոչինչ թափված չէ։ 
Ես վեր կեցա անկողնուց, մոտեցա զգեստապահարանիս և փոխեցի հագուստս։ Հագել էի դեղին սվիտեր, ջինսե տաբատ։ Իմ կարծիքով, հագուստը այդքան էական դեր չունի մարդու կյանքում։ Իջա խոհանոց, ցանկացա նախաճաշել, բայց տանը ուտելու ոչինչ չկար։ Պարզ է, պետք է գնալ խանութ։ Քանի, որ ես տանից դուրս գալ ուզում էի այլ նպատակով, ցանկություն չառաջացավ դուրս գալ գնումների։Դուք հավանաբար չգիտեք անգամ` ով եմ ես։
Մարիա Սիա էմմեթ։ Երիտասարդների հասարակությունից ես տարբերվում եմ միայն նրանով, որ հիասքանչ դաշնամուր եմ նվագում։ Տարիներ առաջ բոլորն ինձ ճանաչում էին, իսկ հիմա... Հասարակությունը մոռացավ, իսկ ես դեռ շարունակում եմ ապրել։ Մասնագիտություն չունեմ, ես այնպիսի աղջիկ եմ, ով  իրեն հարմար ոչինչ չի գտնում, բայց փնտրում է։ 
Ես վերցրի հեռախոսս, ականջակալներս և հագնելով կոշիկներս` դուրս եկա տանից։ Սկսեցի քայլել անձայն փողոցներով... մարդիկ քայլում էին, իսկ ես լսում էի նրանց ոտնաձայները, որոնք միաձուլվում էին իմ երաժշտությանը։ Իմ ականջներում լսվում էր Շոպենի 9-րդ նոկտյուրնը։ Ես լսում էի ու ուղղակի հաճույք ստանում, բայց…. Ի՞նչը գրավեց իմ հայացքը և լռեցրեց ինձ...

Thursday, September 22, 2016

Լսվում են մարդկանց ոտնաձայններ..

Պատկերացումներ... մի քաղաք, լիքը մարդիկ:
 Մեքնենաները երթևեկում են փողոցում, լսվում են մարդկանց ոտնաձայնները և լղոզվում են մեքենաների ձայներին: Մի մե՜ծ երաժշտություն ու ես նստած այգում` մի աթոռի վրա: Հիշում եմ, որ քսան տարի առաջ ես երազում էի.. երազում այս Հայաստանի մասին, այն Հայաստանի, որտեղ ես հիմա ապրում եմ:

/Քսան տարի առաջ/



Ես նստած եմ այգում, մարդիկ այնքան քիչ են: Այնպես եմ ուզում, որ մարդիկ չհեռանան այստեղից, մնան այստեղ` իմ կողքին թեև, ես նրանց չեմ ճանաչում, բայց նրանք հայ են, իմ մի մասինկը: Ես ապրում եմ այնպիսի Հայաստանում, որտեղ մարդիկ քիչ են, իսկ աղբը ասես ծով լինի: Մարդի´կ, աղբամանները այնքան շատ են իսկ դո՞ւք, ինչո՞ւ համար գցել աղբը այնտեղ, որտեղ կա աղբաման: Մի արե՜ք, ես ու իմ նման շատերը չենք ուզում տեսնել այդ տխուր պատկերը:
Ես վեր կենալով նստածս տեղից` վերցնում եմ աղբը, գցում աղբամանի մեջ և շարունակում ճանապարհս: Ես անցնում եմ փողոցը, որպեսզի գնամ տուն: Մեքենաները երթևեկում են այնքան արա՜գ: Ես հետ թռա, որովհետև քիչ էր մնացել ընկնեի մեքենայի տակ: Ինչո՞ւ. եկեք զիջենք միմյանց: Եկեք տեսնենք իրար, չմոռանանք, որ մենք ու մեր դիմացինները սովորական մահկանցուներ են:
Սիրտս հանգստացնելով` ես ընկա առաջ: Երկար ճանապարհ է սպասվում ինձ` մինչև տուն: Ես ուշադիր չլինելով` տրորում եմ մեկի ոտքը, նա նայում է ինձ նենգ հայացքով, ջղա՜յին.
-Գուցե ուշադիր լինե՞ք:
Ես ոչինչ չասելով` շարունակում եմ ու մտածմունքներս չեն ավարտվում... Իսկ ի՞նչ, եթե ներենք միմյանց:
Կոչ եմ անում ինձ շրջապոտղներին` եկեք լինենք այնպիսին, ինչպիսին կանք, չլինենք ձևական, ներենք միմյանց, ու  միմյանց ջերմացնենք մեր զգացողություններով: Եկեք ստղծենք մեր իրական Հայաստանը:

/Քսան տարի հետո/

Ես ժպտում եմ և շարունակում ճանապարհս:

ֆոտոշարք. մի տեղից....










Sunday, September 11, 2016

Թիթեռը տիեզերրքում



Ամսի 9, ուրբաթ առավոտ: Ես արթնանում եմ, չհիշելով ոչ մի փաստ այն մասին, որ ես պետք է Սևան գնամ: Վեր եմ կենում, լվացվում և դուրս գալով միջանցք տեսնում եմ մեծ պայուսակ: Այդ ժամանկ միայն հիշողությունս միանում է ինձ: Ես որոշում եմ նախաճաշել, և դուրս գալ տանից: Նախաճաշում եմ, նայում իրերս ` հաշվում-մտածում , արդյո՞ք ամենը տեղում է: Իսկ գուցե ո՞չ: Այո՜-այո՜ տեղում է:

Thursday, September 8, 2016

Կարո՞ղ եմ ապրել ինչպես առաջ թե ոչ

09 / 12 / 20800 թ.
Մի աղջիկ կար, ոչ այնքան երկար մազեր ուներ: Ուներ խոշոր աչքեր, բաց դեղին էին խառնված ինչ-որ գազարագույն երանգի հետ: Ասում էին թէ նա այստեղ չի ծնվել, ծնվել է հեռո՜ւ, հեռո՜ւ տիեզերքում`  Մերկուրիի վրա:  Նա այնտեղ էր ինչ-որ բանի համար, բայց այսքան տարիներ են անցել, իսկ նա դեռ ոչինչ չի արել այնտեղ:

Wednesday, September 7, 2016

Իրենց հոգու հմայքը: Աղասի Այվազյան «Եկեղեցի»


Ես կարդացի Աղասի Այվազյանի «Եկեղեցի» Էսսեն: Էսսե, որի ասելիքը շատ էր: Ինձ թվում է` Աղասի Այվազյանը մեզ ուզել է փոխանցել մի բան. եթե դու հավատում ես, հավատա անկողծորեն: Մի հավատա, եթե քեզ ուղղակի սովորեցրել են: Մի արա՛ մեխանիկորեն:

Saturday, September 3, 2016

Դեպի առա՜ջ




 Մի ժամանակ «Հրաշք» ի իմաստը չգիտեի, չէի հասկանում: Իսկ, հիմա՞: Հիմա, արդեն երկրորդ անգամ ականտես եմ լինում: Արդեն երկրորդ անգամ գիտակցում եմ, որ Արագածի գագաթից գեղեցիկ տեսարնանները, էլի պիտի տեսնեմ ու ամեն անգամ այլ արձագանք տամ: Ճանապարհները այլ էին: Արձագանքները այլ: Երիցուկները էլի իրենց տեղերում, ավելի խիտ ու խոշոր մեզ էին սպասում: Կանչում էին ու ասում.
-Եկե՜ք, սպասո՜ւմ ենք:

Saturday, August 27, 2016

Լուսին և վեց պենսանոց...

Մի քանի օր է ինչ հայտնաբերել եմ Սոմերսեթ Մոեմին: Առաջին գիրքը, որը օգտագործեցի, որպես ծանոթություն դա «Լուսին և վեցպենսանոց» գիրքն էր: Կարդալու ընթացքում, փորձում էի կապ գտնել գրքի վերնագրի և գրքի բովանդակության միջև: Դեռևս չեմ ավարտել փնտրտուքներս:

Sunday, August 14, 2016

Փնտրտուքներ ` ճանապարհի







Ճանապարհ ընկանք, գիտեինք, գիտեինք, որ մեզ սպասվում է երկար ճանապարհ՝ երկար և բարդ: Բայց մենք գիտեինք նաև, որ նպատակ ունենք, նպատակ ունենք հասելու Հաչասարին և տեսնել հրաշքը: Հրաշք ասելով՝ նկատի ունեմ սովորական կանաչը: Կանաչը, որը այդքան էլ սովորական չէր` ինձ համար:

Tuesday, July 5, 2016

Ջրերի խորքերից

 .
Ուրբաթ օր, շաբաթվա վերջ, «կանաչի» բացումի հայտարարումը ուղեղումս: Նոր ընկերների բացահայտումը Սևանում, նոր ճամբարային, հավե՜ս օրեր, նոր կանաչային պատումներ, նոր բարձունք-հաղթահարումներ, նոր լուսանկարներ, նո՜ր-նո՜ր-նո՜ր: 
Կանգնած ամենամեջտեղում, ոտաբոբիկ, ավազի վրա (քարերը ծակծկում են ոտքերս) ,իսկ ծովի խշյունը հանգստացնում է ցավը, և հոգուս խառնաշփոթը: Ամեն ինչ հաճելիից հաճելի էր` ավելի հաճելի քանի հաճելին: 




Sunday, June 12, 2016

Բայց հանկարծ..

 Քայլեր անդադար, քայլեր, որ գնում-գնում ու տեղ չեն հասնում: Եւ հենց այդպես, իմ քայլերը ինձ հասցրին Սևան` ափերից իչ-որ մեկը: Հայցքս աջ ու ձախ նայելով ոչինչ չէր գտնում, բայց հանկարծ...

Thursday, June 9, 2016

Քայլ դեպի այլ աշխարհ (կանաչը)

Ամա՜ռ, բարձրունքներ, որ մնացել են առանց հաղթահարելու և սպասում են ինձ-մեզ: Դասերը ավարտվում են, գալիս են գրքե՜ր, որոնք ստիպում են կարդալ իրենց:

Sunday, June 5, 2016

Միաձուլում Կանաչին կամ ուղղակի Թբիլիսի

Վրաստան, Թբիլիսի: Առաջին անգամ երկրից դուրս: Մեջս տակն ու վրա էր լինում: «Ե՞րբ է գալու օրը» , մտածում էի ես: Ես առաջին անգամ պիտի ոտք դնեի սահման, առաջին անգամ պիտի դուրս գաի իմ սիրելի երկրից: Իմ մոտ նույն զգացողությունները չէին ինչը, որ ունենում էի ամեն ճամփորդությունից: Այս անգամ ուրիշ էր և վախ կար և ուրախություն: 
Ահա´ , ես կանգած եմ դռան շեմին

Tuesday, May 17, 2016

Թարգմանություն:

A history teacher was talking to his class about the ancient Romans.
‘They were very strong, brave people, and they were good soldiers,’ he said.
‘They always wanted to have strong bodies, so they played a lot of games.’
‘Did they like swimming?’ one of the girls asked. ‘That makes people’s
bodies strong.’ She was very good at swimming.
‘Oh, yes, some of them swam a lot,’ the teacher answered. Then he told
them a story about one famous Roman.

Sunday, May 15, 2016

Ո՞ւր է տանում ճանապարհը

Կարոտել էի, կարոտել էի կանաչ-սիրունին:  Երեկ ես Սեբաստացիներ, ուսուցչական երգչախմբի հետ նստեցի մեքենա: Ամենասիրո՜ւն երգչախմբերից մեկի հետ, պատկերացնո՞ւմ եք: Ու մենք գնում էինք, բնության գիրկ համերգ տալու: Էնքան էի կարոտել կանաչը:


Saturday, May 7, 2016

Խարույկը արդեն հոգնել էր....

Այսօր վերադարձանք իմ շա՜տ սպասված ճամբարից: Այրուձիից: Առաջին անգամ էի լինում էնտեղ ու հետաքրքրությունից ներսս տակն ու վրա էր լինում: Ինձ հետաքրքիր էր, ի՞նչպիսի վայր է, ի՞նչպիսի մարդիկ, ի՞նչ տնկաներ են ու ի՞նչ ձիեր:

Thursday, May 5, 2016

Սահյանական առաջադրանքներ

Կարդալ «Ապրեմ Այսպես» բանաստեղծությունը

  •         Առանձնացրու մեկ տուն, որը քեզ ամենաշատն է դուր գալիս: Այդ տնից առանձնացրու այն հատվածները, որտեղ դու տեսնում ես կտավ:

Monday, April 18, 2016

Հայացքս հառեցի երկինք

Հիշում եմ. Արցախում էինք: Մի քանի տարի առաջ էր` Շուշիում: Հյուրանոցում էինք մնում, քանդրտված, պատերից պլոկված էր ներկը: Ամբողջ գիշեր չէի քնել, մի աղջկա վրա դուրս էր տվել, վախեցել էի: Խավարասերի պատճառով էր: Ես նայեցի ժամին. առավոտ ժամը չորսն անց կես էր: