Friday, January 27, 2017
Saturday, January 21, 2017
«Պարաշփոթ-խառնաշփոթ»
«Պարաշփոթ-խառնաշփոթ» նախագիծ
Նախագծի հեղինակներ- Շուշան Ադամյան, Արփի Սահակյան
Նախագծի վայրը- Փոքր դահլիճ
Նախագծի մասնակիցներ- Արևելյան (նոր դպրոց) դպրոց-պարտեզի 1-2 դասարանցիներ
Մասնակիցների քանակը- 10-15 հոգի
Տևողությունը- 1 շաբաթ ( 23.01.2017-27.01.2017)
Պարապմունքների տևողությունը- 45 րոպեից- 1,30 ժամ (Իհարկե ընդմիջումով)
Նկարագրություն- Նախագիծը իրենից ներկայացնում է մեր կրտսեր ընկերներին պարերի ուսուցում և հայկական ժողովրդական պարերի ծագման իմացություն։
Մենք 1-2 դասարանցիների հետ կսովորենք մի քանի ժողովրդական պարեր և կիմանանք, թե որտեղից են ծագել այդ պարերը, իսկ հետագայում թատրոնի/ներկայացման տեսքով կներկայանանք։ Պարերը կնտրենք կրտսեր դպրոցի սովորողների հետ, կիմանանք թե որտեղից են ծագել այդ պարերը, այնուհետև կսովորենք պարել դրանք։
Նախագծի նպատակը- Նպատակներից մեկը համագործակցությունն է մեր կրտսեր ընկերների հետ, ինքնակրթությունը, գրական թատրոնի հետ ծանոթացումը, հայկական առասպելների ու պարերի ծագման կիրթ իմացումը, պարերի իմացումը, գիտելիքի նոր ձեռքբերումը։
Thursday, January 19, 2017
Նախագիծ նախակրթարանցիների հետ
Երկու օր առաջ համացանցում նոր ծրագրեր էի փնտրում ինձ համար եւ հանկարց գտա մեկը, որի օգնությամբ ուսուցողական կամ արկածային խաղեր ենք պատրաստում, առանց որևե դժվարությամբ։ Եւ ես որոշեցի սովորեցնել իմ ունեցած հմտություններ նախակրթարանցիներին, ովքեր հաստատ կսիրեն ինչ-որ խաղեր խաղալ, իսկ ինչո՞ւ խաղալ ուրիշինը, եթե կարող ես ստեղծել քոնը։
Նպատակ։ Մեծացնել 5-4 տարեկանների համակարգչային գիտությունները։
Մասնակիցներ։ Նոր դպրոցի, գեղարվեստի 5-4 տարեկաններ։
Նպատակ։ Մեծացնել 5-4 տարեկանների համակարգչային գիտությունները։
Մասնակիցներ։ Նոր դպրոցի, գեղարվեստի 5-4 տարեկաններ։
Saturday, December 24, 2016
Բայց այս անգամ ոչ թե լարումից, այլ ուրախությունից ....
Տե՜ր իմ, տեր պարգևատու, ինքնաբուն
բարի, բոլորին տիրող հավասարապես, միայն արարիչ դու ամեն ինչի...
Անդադար ուղեղումս պտտվում են Նինայի տողերը։
Ներկայացման օրը, երբ նստած թատրոնի փափուկ բարձերին, մեկս մյուսին
ստուգում էինք, որ տեսնեինք՝ հո բացթողում չունենք, ամենքս ամենքիս հետ մի բառ, մի
տող ասում էինք։
Sunday, December 11, 2016
Tuesday, November 29, 2016
Friday, November 11, 2016
Wednesday, October 26, 2016
Լուսացույցին սպասողը․․
Շաբաթ առավոտ է, ժամը՝ վեցն անց կես։ Ես տանն եմ։ Օրս հանգիստ է՝ ազատ եմ։ Թեյնիկը դնում եմ , որ եռա, իսկ ես վերցնում եմ հաստ ծածկոց ու գնում պատուհանի մոտ։ Ամպերը հավաքված են մի տեղում ՝ մրսում են, ու չկա մեկը , որ տաքացնի նրանց։ Սակայն այսօրվա խոսքս ամպերի ջեռուցման մասին չէ։ Խոսքս լո՜ւռ, բայց սաստիկ աշնան մասին է։
Պատուհանից ներքև կրիվ ուրիշ աշխարհ է։
Անձրևի կաթիլները մեղմիկ կաթում էին։ Մառախուղի մեջ էր աշխարը, ու լսվում էին ուժեղացող անձրևի հարվածների ձայնը։ Մարդիկ բացում էին իրենց անձրևանոցներն ու վազում առաջ։ Նրանք չգիտեին ուր է տանում ճանապարհը, և ուր կհասնեն նրանք․․․ ի վերջո գուցե նրանք մոլորվեն․․․ չնայած․․ քաղաքը փոքր է, մարդիկ շատ՝ կոգնեն իրար․
Sunday, October 23, 2016
Ճապոնական գրականության
Ճապոնական գրականության մեջ Հին շրջանում զարգացած են եղել բանավոր ստեղծագործությունը և դիցաբանությունը։ Առաջին հազարամյակի կեսերին ճապոնիայում սկսեց մտնել մշակութային կապերի չին-բուդդայական ոլորտի մեջ։ 4-5-րդ դարերի սահմանագծին պաշտոնական Փաստաթղթերում և կրոնա-փիլիսոփայական երկերում օգտագործվում էր չինական հիերոգլիֆային գիրը։
Wednesday, October 19, 2016
Հատված 2
«99% Սպիտակ և 1% Սև»
Նոտաների անհետացում ․․․
Այնտեղ կանգնած էր մի երիտասարդ իբր «Ոստիկան» նա քաշքշում էր մի երիտասարդի թևից, իսկ երիտասարդը հազիվ էր զսպում իր արցունքները: Արցունքներ, որ երևի թե միայն ինձ էին հասանալի և միայն ես էի տեսնում։ Հավատացեք ինձ,՝ դրանք հեղեղի նման կթափվեին։ Բազմությունը հավաքվել էր նրանց շուրջը, իսկ ես հեռվում կանգնած համարյա թե ոչինչ չէի տեսնում: Երևում էին դրվագներ՝ թե ինչպես է ոստիկան կոչվածը քաշում տղայի ձեռքերից և գոռում.
Sunday, October 2, 2016
Հատված 1

99%սպիտակ և 1% սև.
Մաս 1. Լուսաբացը
Պատուհանից լսվում է անձրևի փոքրիկ կաթիլների նուրբ ձայնը, որ փորձում է ինձ դուրս բերել քնաթաթախ վիճակից: Բայց ես ցանկություն չունեմ բաց անելու աչքերս:
Ես պառկած եմ իմ անկողնում, աչքերս փակ են, սակայն մարմինս արթուն է: Փոքր-ինչ պառկելով` ես վերջապես բաց եմ անում աչքերս: Հայացքս գրավում է պատուհանը:
Երևում է` այսօր անձրև է գալու: Ես վեր եմ կենում, նստում անկողնուս մեջ` հենվելով բարձիս, և սկսում եմ զննել շուրջ բոլորս: Անկողնուս կողքին դրված է փոքրիկ սեղան: Վրան դրված է մի գիրք՝ «Կյանքի իմաստը», Անտուան դե-սենտ Էքզյուպերի։ Գրքի վրա իմ վզնոցն է, կողքին` նրբաբույր օծանելիքս։ Անկողնուս դիմաց պատին է հենված դաշնամուրը։ Գեղեցիկ, սև դաշնամուրս։ Դաշնամուրի գլխին խրձով դրված են նոտաներս։ Դաշնամուրի հենց կողքին իմ զգեստապահարանն է։ Զարմանալի է, բայց սենյակս ամբողջովին հավաքված է՝ ոչինչ թափված չէ։
Ես վեր կեցա անկողնուց, մոտեցա զգեստապահարանիս և փոխեցի հագուստս։ Հագել էի դեղին սվիտեր, ջինսե տաբատ։ Իմ կարծիքով, հագուստը այդքան էական դեր չունի մարդու կյանքում։ Իջա խոհանոց, ցանկացա նախաճաշել, բայց տանը ուտելու ոչինչ չկար։ Պարզ է, պետք է գնալ խանութ։ Քանի, որ ես տանից դուրս գալ ուզում էի այլ նպատակով, ցանկություն չառաջացավ դուրս գալ գնումների։Դուք հավանաբար չգիտեք անգամ` ով եմ ես։
Մարիա Սիա էմմեթ։ Երիտասարդների հասարակությունից ես տարբերվում եմ միայն նրանով, որ հիասքանչ դաշնամուր եմ նվագում։ Տարիներ առաջ բոլորն ինձ ճանաչում էին, իսկ հիմա... Հասարակությունը մոռացավ, իսկ ես դեռ շարունակում եմ ապրել։ Մասնագիտություն չունեմ, ես այնպիսի աղջիկ եմ, ով իրեն հարմար ոչինչ չի գտնում, բայց փնտրում է։
Ես վերցրի հեռախոսս, ականջակալներս և հագնելով կոշիկներս` դուրս եկա տանից։ Սկսեցի քայլել անձայն փողոցներով... մարդիկ քայլում էին, իսկ ես լսում էի նրանց ոտնաձայները, որոնք միաձուլվում էին իմ երաժշտությանը։ Իմ ականջներում լսվում էր Շոպենի 9-րդ նոկտյուրնը։ Ես լսում էի ու ուղղակի հաճույք ստանում, բայց…. Ի՞նչը գրավեց իմ հայացքը և լռեցրեց ինձ...
Thursday, September 22, 2016
Լսվում են մարդկանց ոտնաձայններ..
Պատկերացումներ... մի քաղաք, լիքը մարդիկ:
Մեքնենաները երթևեկում են փողոցում, լսվում են մարդկանց ոտնաձայնները և լղոզվում են մեքենաների ձայներին: Մի մե՜ծ երաժշտություն ու ես նստած այգում` մի աթոռի վրա: Հիշում եմ, որ քսան տարի առաջ ես երազում էի.. երազում այս Հայաստանի մասին, այն Հայաստանի, որտեղ ես հիմա ապրում եմ:
/Քսան տարի առաջ/
Մեքնենաները երթևեկում են փողոցում, լսվում են մարդկանց ոտնաձայնները և լղոզվում են մեքենաների ձայներին: Մի մե՜ծ երաժշտություն ու ես նստած այգում` մի աթոռի վրա: Հիշում եմ, որ քսան տարի առաջ ես երազում էի.. երազում այս Հայաստանի մասին, այն Հայաստանի, որտեղ ես հիմա ապրում եմ:
/Քսան տարի առաջ/
Ես նստած եմ այգում, մարդիկ այնքան քիչ են: Այնպես եմ ուզում, որ մարդիկ չհեռանան այստեղից, մնան այստեղ` իմ կողքին թեև, ես նրանց չեմ ճանաչում, բայց նրանք հայ են, իմ մի մասինկը: Ես ապրում եմ այնպիսի Հայաստանում, որտեղ մարդիկ քիչ են, իսկ աղբը ասես ծով լինի: Մարդի´կ, աղբամանները այնքան շատ են իսկ դո՞ւք, ինչո՞ւ համար գցել աղբը այնտեղ, որտեղ կա աղբաման: Մի արե՜ք, ես ու իմ նման շատերը չենք ուզում տեսնել այդ տխուր պատկերը:
Ես վեր կենալով նստածս տեղից` վերցնում եմ աղբը, գցում աղբամանի մեջ և շարունակում ճանապարհս: Ես անցնում եմ փողոցը, որպեսզի գնամ տուն: Մեքենաները երթևեկում են այնքան արա՜գ: Ես հետ թռա, որովհետև քիչ էր մնացել ընկնեի մեքենայի տակ: Ինչո՞ւ. եկեք զիջենք միմյանց: Եկեք տեսնենք իրար, չմոռանանք, որ մենք ու մեր դիմացինները սովորական մահկանցուներ են:
Սիրտս հանգստացնելով` ես ընկա առաջ: Երկար ճանապարհ է սպասվում ինձ` մինչև տուն: Ես ուշադիր չլինելով` տրորում եմ մեկի ոտքը, նա նայում է ինձ նենգ հայացքով, ջղա՜յին.
-Գուցե ուշադիր լինե՞ք:
Ես ոչինչ չասելով` շարունակում եմ ու մտածմունքներս չեն ավարտվում... Իսկ ի՞նչ, եթե ներենք միմյանց:
Կոչ եմ անում ինձ շրջապոտղներին` եկեք լինենք այնպիսին, ինչպիսին կանք, չլինենք ձևական, ներենք միմյանց, ու միմյանց ջերմացնենք մեր զգացողություններով: Եկեք ստղծենք մեր իրական Հայաստանը:
/Քսան տարի հետո/
Ես ժպտում եմ և շարունակում ճանապարհս:
Ես վեր կենալով նստածս տեղից` վերցնում եմ աղբը, գցում աղբամանի մեջ և շարունակում ճանապարհս: Ես անցնում եմ փողոցը, որպեսզի գնամ տուն: Մեքենաները երթևեկում են այնքան արա՜գ: Ես հետ թռա, որովհետև քիչ էր մնացել ընկնեի մեքենայի տակ: Ինչո՞ւ. եկեք զիջենք միմյանց: Եկեք տեսնենք իրար, չմոռանանք, որ մենք ու մեր դիմացինները սովորական մահկանցուներ են:
Սիրտս հանգստացնելով` ես ընկա առաջ: Երկար ճանապարհ է սպասվում ինձ` մինչև տուն: Ես ուշադիր չլինելով` տրորում եմ մեկի ոտքը, նա նայում է ինձ նենգ հայացքով, ջղա՜յին.
-Գուցե ուշադիր լինե՞ք:
Ես ոչինչ չասելով` շարունակում եմ ու մտածմունքներս չեն ավարտվում... Իսկ ի՞նչ, եթե ներենք միմյանց:
Կոչ եմ անում ինձ շրջապոտղներին` եկեք լինենք այնպիսին, ինչպիսին կանք, չլինենք ձևական, ներենք միմյանց, ու միմյանց ջերմացնենք մեր զգացողություններով: Եկեք ստղծենք մեր իրական Հայաստանը:
/Քսան տարի հետո/
Ես ժպտում եմ և շարունակում ճանապարհս:
Sunday, September 11, 2016
Թիթեռը տիեզերրքում
Thursday, September 8, 2016
Կարո՞ղ եմ ապրել ինչպես առաջ թե ոչ
09 / 12 / 20800 թ.
Մի աղջիկ կար, ոչ այնքան
երկար մազեր ուներ: Ուներ խոշոր աչքեր, բաց դեղին էին խառնված ինչ-որ գազարագույն երանգի
հետ: Ասում էին թէ նա այստեղ չի ծնվել, ծնվել է հեռո՜ւ, հեռո՜ւ տիեզերքում` Մերկուրիի վրա:
Նա այնտեղ էր ինչ-որ բանի համար, բայց այսքան տարիներ են անցել, իսկ նա դեռ
ոչինչ չի արել այնտեղ:
Wednesday, September 7, 2016
Saturday, September 3, 2016
Դեպի առա՜ջ
Մի ժամանակ «Հրաշք» ի իմաստը չգիտեի, չէի հասկանում: Իսկ, հիմա՞: Հիմա, արդեն երկրորդ անգամ ականտես եմ լինում: Արդեն երկրորդ անգամ գիտակցում եմ, որ Արագածի գագաթից գեղեցիկ տեսարնանները, էլի պիտի տեսնեմ ու ամեն անգամ այլ արձագանք տամ: Ճանապարհները այլ էին: Արձագանքները այլ: Երիցուկները էլի իրենց տեղերում, ավելի խիտ ու խոշոր մեզ էին սպասում: Կանչում էին ու ասում.
-Եկե՜ք, սպասո՜ւմ ենք:
Saturday, August 27, 2016
Sunday, August 14, 2016
Tuesday, July 5, 2016
Ջրերի խորքերից
.
Ուրբաթ օր, շաբաթվա վերջ, «կանաչի» բացումի հայտարարումը ուղեղումս: Նոր ընկերների բացահայտումը Սևանում, նոր ճամբարային, հավե՜ս օրեր, նոր կանաչային պատումներ, նոր բարձունք-հաղթահարումներ, նոր լուսանկարներ, նո՜ր-նո՜ր-նո՜ր:
Կանգնած ամենամեջտեղում, ոտաբոբիկ, ավազի վրա (քարերը ծակծկում են ոտքերս) ,իսկ ծովի խշյունը հանգստացնում է ցավը, և հոգուս խառնաշփոթը: Ամեն ինչ հաճելիից հաճելի էր` ավելի հաճելի քանի հաճելին:
Subscribe to:
Posts (Atom)










